Երեմիայի մարգարեության մեկնություն 50։5

Սուրբ Եփրեմ Ասորի

մինչև Սիոն պիտի հարցնեն նրա ճանապարհի մասին, դէպի այստեղ պիտի գան ու ապաւինեն Տիրոջը․ չէ՞ որ լեռ ու բլրի վրայ։ Նրանք գնացին ու մոռացան իրենց մակաղելու տեղերը:
   
    Իրենց երեսները կդարձնեն դեպի Երուսաղեմ, անցորդներին կհարցնեն այնտեղ հասնելու ճանապարհների մասին: Վերադառնալով Սիոն և դեմքով դեպի այն շրջվելով՝ նրանք կասեն. «Եկե՛ք Տիրոջը հարենք հավիտենական ու անմոռաց ուխտով, և դրանք չպիտի մոռացվեն»: Խոստումը, որ Տերը տվեց մեր հայրերին, հավերժ կմնա, և մարգարեների ուղերձները, որ  խոսեցին Սուրբ Հոգու ներշնչմամբ, կկատարվեն:
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

մինչև Սիոն պիտի հարցնեն նրա ճանապարհի մասին, դէպի այստեղ պիտի գան ու ապաւինեն Տիրոջը․ չէ՞ որ լեռ ու բլրի վրայ։ Նրանք գնացին ու մոռացան իրենց մակաղելու տեղերը:
   
Տե՛ս, թե ինչպես է չափավորում նրանց մտքերը: Որպեսզի վերադարձը չվերագրեն իրենց առաքինություններին, ուստի ասում է, որ դա տեղի է ունեցել հին ուխտի համաձայն:
   

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի

մինչև Սիոն պիտի հարցնեն նրա ճանապարհի մասին, դէպի այստեղ պիտի գան ու ապաւինեն Տիրոջը․ չէ՞ որ լեռ ու բլրի վրայ։ Նրանք գնացին ու մոռացան իրենց մակաղելու տեղերը:

   

Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 50:4
   

Ա. Լոպուխին

«Պիտի հարցնեն Սիոն տանող ճանապարհի մասին և, դեմքերը դեպի այնտեղ դարձնելով, պիտի ասեն. «Եկե՛ք և միացե´ք Տիրոջը հավիտենական ուխտով, որը չի մոռացվի»։ (Սինոդական թարգմ.) [5]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 50:1

-----------------------------------------

[5](Էջմիածին թարգմ.) մինչև Սիոն պիտի հարցնեն նրա ճանապարհի մասին, դէպի այստեղ պիտի գան ու ապաւինեն Տիրոջը․ չէ՞ որ լեռ ու բլրի վրայ։ Նրանք գնացին ու մոռացան իրենց մակաղելու տեղերը:
(Արարատ թարգմ.) Սիոնի ճամփան են հարցնելու՝ դեմքերը դեպի այնտեղ դարձնելով և ասելով. Եկե՛ք, և Տիրոջը հարենք հավիտենական ու անմոռանալի ուխտով։
(Գրաբար) խնդրեսցեն մինչեւ ի Սիոն, հարցցեն զճանապարհէ, այսր դիմեսցեն, եւ եկեսցեն՝ եւ ապաւինեսցին ի Տէր. զի ուխտ յաւիտենից է՝ եւ ոչ մոռասցին։