Սուրբ Եփրեմ Ասորի
Եւ այլեւս քեզնից չեն վերցնելու ո՛չ անկիւնաքար, ո՛չ էլ հիմքի քար, որովհետեւ դու յաւիտեան պիտի լինես ապականութեան մէջ, - ասում է Տէրը:
Քեզ ամբողջությամբ կկործանեմ և քո ավերակները ամեն ինչի համար անպետք կդարձնեմ. քո բնակիչներից, Բաբելո՛ն, չի մնա մի մարդ, որը ածխաքարի պես ծառայի քո ցրված որդիների հավաքման համար, և որի վրա, որպես հիմք, հաստատվեն քո հույսն ու բարեկեցությունը:
Ա. Լոպուխին
««Եվ քեզնից չեն վերցնելու անկյան քար ու հիմքի քար, այլ մշտապես ամայություն պիտի լինես», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.) [26]
Բաբելոնում կդադարեն այլ պետություններին որպես իրենց դաշնակից դիտել:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1
-----------------------------
[26](Էջմիածին թարգմ.) Եւ այլեւս քեզնից չեն վերցնելու ո՛չ անկիւնաքար, ո՛չ էլ հիմքի քար, որովհետեւ դու յաւիտեան պիտի լինես ապականութեան մէջ, - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) Եվ քեզնից ո՛չ անկյան քար, ո՛չ հիմքի քար չեն վերցնի, որովհետև մշտական ամայություն պիտի դառնաս»,- ասում է Տերը։
(Գրաբար) եւ ոչ եւս առնուցուն ի քէն վէմ անկեան՝ եւ վէմ հիման. զի յապականութիւն յաւիտենից եղիցես՝ ասէ Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: