Երեմիայի մարգարեության մեկնություն 52։10

Ա. Լոպուխին

10-11. «Եվ Բաբելոնի թագավորը սպանեց Սեդեկիայի որդիներին նրա իսկ աչքի առաջ, և Հուդայի բոլոր իշխանավորներին էլ սպանեց Ռիբղայում»։ [10] «Եվ կուրացրեց Սեդեկիայի աչքերը և հրամայեց նրան կապել պղնձե շղթաներով. ու Բաբելոնի թագավորը նրան տարավ Բաբելոն և բանտարկեց պահապանների տանը մինչև նրա մահվան օրը»։ (Սինոդական թարգմ.)
     
     Երեմիան ավելի մանրամասն   է բացատրում հարցը, քան այն ներկայացված է Դ Թագ. 25:7  համարում։
     «Պահակների տուն» արտահայտության փոխարեն եբրայերենն ունի «ուղղման տուն» արտահայտությունը, որտեղ, հավանաբար, Սեդեկիան ուրիշ գերիների հետ ստիպված էր ալյուր աղալ, ինչպես ժամանակին Սամսոնն էր անում  (Դատ. 16:21): Այս մասին նշում է նաև  Յոթանասնից թարգմանությունը, որտեղ վերոնշյալների փոխարեն օգտագործված է «ջրաղացի տուն» տարբերակը:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 52։1
-----------------------------

[10](Էջմիածին թարգմ.) Սեդեկիայի աչքերը կուրացրեց եւ ձեռքերը կապեց շղթաներով: Բաբելացիների արքան տարաւ նրան Բաբելոն եւ մինչեւ նրա մահուան օրը պահեց նրան ջրաղացի մէջ:
(Արարատ թարգմ.) Բաբելոնի թագավորը Սեդեկիայի աչքի առաջ սպանեց նրա որդիներին, Հուդայի բոլոր իշխանավորներին էլ մորթեց Ռեբղայում։
(Գրաբար) եւ կոտորեաց արքայն բաբելացւոց զորդիսն Սեդեկիայ յանդիման նորա. եւ զամենայն իշխանս Յուդայ կոտորեաց ի Գեբլաթա։