Սուրբ Հովհան Ոսկեբերան
Դահճապետն առաւ նաեւ եռոտանիներն ու վերնախարիսխները, պսակներն ու տաշտերը, մսի պատառաքաղներն ու պղնձէ ամանեղէնը, որոնցով սպասարկում էին:
«Պսակ» անվանում է սյուները շրջապատող վանդակաճաղի (καγκελωτόν) ձևը:
Ա. Լոպուխին
18-19. «Եվ վերցրին տաշտերն ու թիակները և դանակներն ու թասերը և գդալներն ու պղնձե բոլոր անոթները, որոնք օգտագործվում էին աստվածապաշտության ժամանակ»։ [18] Ե´վ ափսեները, և´ աքցանները, և´ թասերը, և՛ կաթսաները, և՛ աշտանակները, և՛ խնկամանները, և՛ գավաթները, ինչը որ ոսկուց էր՝ որպես ոսկի, ինչը որ արծաթից էր՝ որպես արծաթ, թիկնապահապետը վերցրեց»։ (Սինոդական թարգմ.)
Տաճարի անոթների մասին խոսվում է ինչպես այստեղ, այնպես էլ մեկ ուրիշ համարում, բայց սա կրկնություն չէ: Մի դեպքում նկատի են առնվում պղնձե, իսկ մյուս դեպքում՝ ոսկե և արծաթե անոթները: Կարելի է ենթադրել, որ Նաբուգոդոնոսորի կողմից կատարված տաճարի անոթների բռնագրավումից և մ.թ.ա. 597 թվականին տեղի ունեցած Հեքոնիայի գերեվարումից (Դ Թագավ. 24:13) հետո կարճ ժամանակում նորից նմանատիպ անոթներ պատրաստվեցին:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 52։1
---------------------------------------
[18](Էջմիածին թարգմ.) Դահճապետն առաւ նաեւ եռոտանիներն ու վերնախարիսխները, պսակներն ու տաշտերը, մսի պատառաքաղներն ու պղնձէ ամանեղէնը, որոնցով սպասարկում էին:
(Արարատ թարգմ.) Եվ ամանները, թիակները, բազմակալները, կոնքերը, խնկամանները և պղնձե բոլոր անոթները, որոնցով պաշտոն էր կատարվում, վերցրին։
(Գրաբար) Եւ զոտսն եւ զվերնախարիսխսն, եւ զպսակսն եւ զտաշտսն, եւ զմսահանսն. եւ զամենայն կահ պղնձի որովք առնէին սպաս՝ առ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: