Ա. Լոպուխին
31-34. «Հովակիմի` Հուդայի թագավորի գերության երեսունյոթերորդ տարում, տասներկուերորդ ամսին, ամսվա քսանհինգերորդ օրը Եվիլմերովդաքը` Բաբելոնի թագավորը, իր թագավորության առաջին տարում բարձրացրեց Հովակիմին` Հուդայի թագավորին, և նրան հանեց բանտատնից»։[31]Եվ ընկերաբար խոսեց նրա հետ ու նրա գահը ավելի բարձր դրեց Բաբելոնում իր ունեցած մյուս թագավորների գահից»: «Եվ փոխեց նրա բանտային հագուստները, ու նա միշտ ճաշում էր նրա հետ իր կյանքի բոլոր օրերում»։ «Եվ նրա վարձատրությունը, մշտական վարձատրություն լինելով, թագավորի կողմից տրվում էր նրան ամեն օր` մինչև նրա մահվան օրը, նրա կյանքի բոլոր օրերում»։ (Սինոդականթարգմ.)
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 52։1
----------------------------
[31] (Էջմիածին թարգմ.) Յուդայի երկրի արքայ Յովակիմի գերութեան երեսունեօթներորդ տարին էր, տասներկուերորդ ամիսը, ամսի քսանչորսը, երբ բաբելացիների Ուլմարոդաք արքան իր թագաւոր դարձած տարին պատուի արժանացրեց Յուդայի երկրի արքայ Յովակիմին. հանեց նրան այն տնից, որտեղ նա գտնւում էր հսկողութեան տակ,
(Արարատ թարգմ.) Հուդայի Հովաքին թագավորի գերության երեսունյոթերորդ տարվա տասներկուերորդ ամսվա քսանհինգերորդ օրը Բաբելոնի Եղմարովդաք թագավորն իր թագավոր եղած տարին բարձրացրեց Հուդայի Հովաքին թագավորի գլուխը և նրան հանեց բանտից։
(Գրաբար) Եւ եղեւ յերեսներորդի եւթներորդի ամի գերութեան Յովակիմայ արքայիՅուդայ, յերկոտասաներորդ ամսեանն ի քսան եւ ի չորս ամսոյն, բարձրացոյց Ուղմարորդաք արքայ բաբելացւոց՝ յամին յորում թագաւորեաց՝ զգլուխ Յովակիմայ արքայի Յուդայ. եւ եհան զնա ի տանէն ուրկայր ի պահեստի,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: