Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
Պիտի ամաչե՞ն, որ պղծութիւն գործեցին: Սակայն այդպէս էլ ամօթ ու ամաչել չիմացան եւ մտքներում պատկառանք չզգացին, դրա համար էլ երբ իրենց պատժելու լինեմ, ընկածների հետ պիտի ընկնեն եւ ուժասպառ լինեն, - ասում է Տէրը:
Սա պետք է կարդալ հարցականով (ερωτηματιχῶς), որպեսզի իմաստը այսպիսին լինի. արդյո՞ք նրանք ամաչեցին իրենց հանցանքներից և հասկացան իրենց կատարած պիղծ գործողությունները: Ո՛չ, այլ ընկան այնպիսի մռայլության մեջ, որ ո՛չ ամոթի համար ցանկացան շտկել իրենց ախտերը, ո՛չ էլ ներման հույսով ընդունել իրենց հանցանքները:
Այդպիսին է նրանց վարձատրությունը, ովքեր չգիտեին, թե ինչ է ամոթը. Շատ բարձր արժանապատվություն ունեցողները կընկնեն անկման ժամանակ: Որովհետև ամենափոքրից մինչև ամենամեծը՝ ամենքը տրվել են շահասիրությանը, և քահանայից մինչև մարգարե՝ բոլորը անիրավություն են գործում: Այցելության ժամանակը մոտեցող գերությունն է։
Ա. Լոպուխին
«Արդյո՞ք նրանք ամաչում են` պղծություններ գործելով. ոչ, նրանք բնավ չեն ամաչում ու չեն կարմրում։ Դրա համար նրանք պիտի ընկնեն ընկնողների հետ. այցելության ժամանակ նրանք պիտի տապալվեն», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.) [12]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն՝ գլուխ 8։7
---------------------------------------
[12] (Էջմիածին թարգմ.) Պիտի ամաչե՞ն, որ պղծութիւն գործեցին: Սակայն այդպէս էլ ամօթ ու ամաչել չիմացան եւ մտքներում պատկառանք չզգացին, դրա համար էլ երբ իրենց պատժելու լինեմ, ընկածների հետ պիտի ընկնեն եւ ուժասպառ լինեն, - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) Մի՞թե կամաչեն, որ պիղծ բան գործեցին, բայց ամաչելը չեն ամաչում և ոչ էլ պատկառել գիտեն։ Սրա համար ընկնողների հետ պիտի ընկնեն, նրանց այցելելու ժամանակ պիտի գլորվեն»,- ասում է Տերը:
(Գրաբար) Ամաչեսցեն զի արարին զպղծութիւն. սակայն եւ այնպէս ոչ ամաչեցին ամաւթով, եւ զպատկառանս ոչ առին ի միտ։ վասն այնորիկ անկցին ընդ անկեալսն ի ժամանակի այցելութեան իւրեանց, եւ տկարասցին՝ ասէ Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: