Երեմիայի մարգարեության մեկնություն 9:4

Հովհաննես Ավագ քահանա Կրանշտադտսկի

Իւրաքանչիւրդ ձեր ընկերոջից զգո՛յշ եղէք եւ յոյս մի՛ դրէք ձեր եղբայրների վրայ, որովհետեւ ամէն եղբայր խաբելով խաբում է, եւ ամէն բարեկամ ընթանում է նենգութեամբ:
   
    Բոլոր ժամանակներում ամենուրեք մարդուն տեսնում ենք անկայուն` հակված չարիքին, ստին, անարդարությանը և բոլոր մեղքերին: Հիմա էլ են մարդիկ այդպիսին: Եվ այժմ էլ հաճախ պետք է զգուշանալ անկեղծությունից և հույս չդնել անգամ հարազատ եղբոր վրա, քանզի բոլորը պատրաստ են մեր առաջ արգելքներ հարուցելու, ստոր կշտամբանքով մեզ վրա հարձակվելու։
   

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

4-6. Իւրաքանչիւրդ ձեր ընկերոջից զգո՛յշ եղէք եւ յոյս մի՛ դրէք ձեր եղբայրների վրայ, որովհետեւ ամէն եղբայր խաբելով խաբում է, եւ ամէն բարեկամ ընթանում է նենգութեամբ:   Իւրաքանչիւրն այպանում է իր բարեկամին, ճշմարտութիւն չեն խօսում. նրանց լեզուն սովորեց սուտ խօսել:  Նրանք զրկանքներ են պարգեւել եւ չեն դադարել կուտակելուց վաշխ վաշխի վրայ եւ նենգութիւն նենգութեան վրայ. նրանք չկամեցան ճանաչել ինձ», - ասում է Տէրը:
   
    Այս տեղին պետք է օգտագործել հալածանքի և վշտի ժամանակ, երբ հավատարմությունը քիչ է կամ էլ ընդհանրապես չկա, երբ պետք չէ հավատալ ո՛չ եղբորը, ո՛չ էլ մերձավորին, քանզի մարդու թշնամիներն իր տան անդամները կլինեն, երբ ըստ Ավետարանի` «Հայրը որդուն կմատնի, և որդին` հորը, և երկուսը` երեքի, իսկ երեքը երկուսի կբաժանվեն»: «Իրենց լեզվին սուտ խոսել են սովորեցրել» (կամ «նրանց լեզուն սուտ խոսելու է սովոր») արտահայտությամբ ցույց է տալիս, որ սուտ խոսելու սովորությունը վերածվում է էության, և նրանք նախանձախնդրությամբ են փորձում չարիք գործել։ «Քո բնակությունը խաբեության մեջ է՝  խաբեության պատճառով…»  հատվածում խոսքը վերաբերում է անձամբ մարգարեին, քանզի նա ապրում է խաբեբա ժողովրդի մեջ, կամ էլ, ինչպես թարգմանել է Յոթանասնիցը,  «վաշխ վաշխի և նենգություն նենգության վրա», քանի որ նրանք անընդհատ բազմապատկում են հանցագործությունները, չեն ամաչում արած չարագործությունների համար, այլ դրանց նորերն են ավելացնում: Այդպես վարվելով` նրանք աշխատում են չճանաչել Տիրոջը, որ հորդուրում է վերջ տալ չարագործությանը:
   

Ա. Լոպուխին

«Յուրաքանչյուրդ զգուշացե՛ք ձեր ընկերոջից և մի՛ վստահեք ձեր եղբայրներից որևէ մեկին. որովհետև ամեն եղբայր գայթակղության քար է ուրիշի համար, և ամեն ընկեր բանսարկություն է տարածում»։ (Սինոդական թարգմ․) [4]