Երեմիայի մարգարեության մեկնություն 1:2

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Որին եղավ Տիրոջ խոսքը Հուդայի արքայի՝ Ամոնի որդի Հոսիայի օրոք՝ նրա թագավորության տասներեքերորդ տարում», (Սինոդական թարգ.)[2]
   
   Երեմիան մարգարեացել է սկսած Հոսիայի թագավորության 13-րդ տարուց (Երեմ. 1:2, 25:3), այսինքն՝ Քրիստոսից առաջ 627 թվականից մինչև Երուսաղեմի կործանումը՝ Քրիստոսից առաջ 588 թվականը: Մարգարեացել է Հուդայի վերջին թագավորների՝ Հոսիայի, Հովաքազի, Հովակիմի, Հեքոնիայի և Սեդեկիայի օրոք, իսկ այնուհետև Երուսաղեմի կործանումից հետո որոշ ժամանակ՝ Եգիպտոսում, ընդհանուր առմամբ շուրջ 50 տարի։

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Տէրը նրա հետ խօսեց Հրէաստանի արքայ Ամոնի որդի Օսիայի օրօք, վերջինիս թագաւորութեան տասներեքերորդ տարում,
(Արարատ թարգմ.) որին Տիրոջ խոսքը հասավ Հուդայի թագավոր Ամոնի որդի Հովսիայի օրերին՝ նրա թագավորության տասներեքերորդ տարում,
(Գրաբար) Առ որ եղեւ բան Տեառն յաւուրս Յովսիայ որդւոյ Ամոնայ արքայի Հրէաստանի. յերեքտասաներորդի ամի թագաւորութեան նորա։