Երեմիայի մարգարեության մեկնություն 1:6

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ ես ասացի. «Ո՜հ, Տե՛ր Աստված, ես խոսել չգիտեմ, որովհետև ես դեռ երիտասարդ եմ»»։ (Սինոդական թարգ․)[6]
   
   Ընդհանուր առմամբ Երեմիան եռանդուն ու ավյունով լի անձնավորություն չէր և աչքի չէր ընկնում իր քաջությամբ։ Ավելի շուտ, նա լուռ, ինքնամփոփ հոգի էր՝ ոչ թե պայքարի, այլ խաղաղության մարդ, որն իրեն սպասվող այդ մեծ գործը կատարելու համար այնքան էլ չէր ապավինում սեփական ուժերին։

   «Ես դեռ երիտասարդ եմ». Յոթանասնից թարգմանությունն այս հատվածն ավելի ճշգրիտ է փոխանցում՝ օգտագործելով «νεὠτερος» բառը, այսինքն՝ «չափազանց երիտասարդ»: Դժվար է որոշել, թե այստեղ եբրայերեն բնագրում կիրառված «naar» բառը որ տարիքն է մատնանշում, (հմմտ. Ա Թագ․ 4։21, 1։24, Ծննդ․ 14։24)։ Կարելի է միայն ենթադրել, որ այդ ժամանակ Երեմիան եղել է մոտ քսանհինգ տարեկան։

--------------------------------
[6] (Էջմիածին թարգ․) Իսկ ես ասացի. «Տէ՛ր, ո՛վ դու Տէր, ահա ես նոյնիսկ խօսել չգիտեմ, քանզի մանուկ եմ»:
(Արարատ թարգ.) Եվ ես ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, ահա ես խոսել չգիտեմ, որովհետև ես մանուկ եմ»։
(Գրաբար) Եւ ասեմ. Որ եսդ Տէր Տէր. ահաւասիկ եւ խաւսել իսկ ոչ գիտեմ, զի մանուկ եմ ես։