Ա․ Լոպուխին
«Արդյոք Իսրայելը ծառա՞ է, թե՞ նա տան անդամ է. նա ինչի՞ համար դարձավ ավար»։ (Սինոդական թարգ․)[14]
Միայն ծառաները կամ ստրուկ ծնողներից իրենց տիրոջ տանը ծնված երեխաներն էին, որ իրավունքներ չունեին և այնպիսի պատիժների էին ենթարկվում, որոնց ենթարկվում էր Իսրայելը ներկա ժամանակներում․ ամբողջովին թշնամիներին ենթարկվելով՝ Իսրայելը դարձել էր նրանց ավարը։ Ակնհայտորեն մարգարեն այստեղ խոսում է հյուսիսային տասը ցեղերից կազմված թագավորության մասին, որն այդ ժամանակ գրավվել էր ասորացիների կողմից, և որի բնակիչները Ասորեստան գերի էին տարվել։
--------------------------------
[14] (Էջմիածին թարգ․) Միթէ Իսրայէլը ծառա՞յ է, կամ Յակոբը՝ ստրո՞ւկ, որ աւարի մատնուեցին:
(Արարատ թարգ․) Ծառա՞ է Իսրայելը, ընդոծին ստրո՞ւկ է նա. նա ինչի՞ համար հափշտակության մատնվեց։
(Գրաբար) Միթէ ծառա՞յ իցէ Իսրայէլ, կամ ստրո՞ւկ Յակոբ, զի եղեն յաւար.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: