Երեմիայի մարգարեության մեկնություն 2:9

Ա․ Լոպուխին

«Դրա համար Ես դեռ դատի եմ կանգնելու ձեզ հետ, - ասում է Տերը, - և ձեր որդիների որդիների հետ եմ դատի կանգնելու»։ (Սինոդական թարգ․)[9]
   
   Քանի որ Աստծուց Իսրայելի հեռանալը (այսինքն՝ Տիրոջն ուրանալը) չի ավարտվել, ուստի Տերը խոստանում է Իր ժողովրդին «դատել» նաև հետագայում, այսինքն՝ Տերը գլխավորապես Երեմիա մարգարեի միջոցով  Իսրայելին ցույց կտա Աստծո առջև նրա ունեցած մեղավորությունը, ինչպես նաև կպատժի եբրայեցիներին, որպեսզի այդ պատիժներով նրանց մեջ իրենց հեռանալու համար ապաշխարություն առաջացնի։
--------------------------------
[9] (Էջմիածին թարգ․) «Դրա համար էլ դեռ պիտի դատեմ ձեզ, - ասում է Տէրը, - պիտի դատեմ նաեւ ձեր որդոց որդիներին:
(Արարատ թարգ․) Սրա համար ես ձեզ հետ դեռ վիճելու եմ,- ասում է Տերը,- և ձեր որդիների որդիների հետ վիճելու եմ։
(Գրաբար) Վասն այնորիկ տակաւին դատեցայց ընդ ձեզ՝ ասէ Տէր. եւ ընդ որդիս որդւոց ձերոց դատեցայց։