Ա․ Լոպուխին
«Հիրավի, մենք իզուր հույս դրեցինք բլուրների և լեռների բազմության վրա. հիրավի, մեր Տեր Աստծուց է Իսրայելի փրկությունը»։ (Սինոդական թարգ․)[23]
Այդ ժամանակ Իսրայելը բացահայտորեն կխոստովանի, որ օտար պաշտամունքներում իր կրոնական որոնումների համար բավարարում գտնելու բոլոր հույսերը ամբողջովին ապարդյուն էին։
Ճիշտ կլինի այս համարի առաջին հատվածն այսպես թարգմանել․ «Այո՛, բլուրները միայն սուտ և կեղծիք են, լեռների վրա միայն դատարկ աղմուկ է»։ Իսրայելը այդ խոսքերով ցանկանում է ասել, որ ապարդյուն էին այն բարձր աղոթքները, որոնք նա լեռների վրայից հղում էր տարբեր աստվածների։
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 3:19
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Արդարեւ, ունայն էին բլուրների եւ բարձունքների բագինները եւ նրանց զօրութիւնը. Իսրայէլի տան փրկութիւնը մեր Տէր Աստծու ձեռքին է:
(Արարատ թարգ․) Հիրավի, բլուրները և լեռներում աղմուկը խաբեություն են, որովհետև Տիրոջից՝ մեր Աստծուց է Իսրայելի փրկությունը։
(Գրաբար) արդարեւ՝ սուտ իսկ էին բլուրք եւ զաւրութիւնք բարձանց. բայց ի ձեռն Տեառն Աստուծոյ մերոյ է փրկութիւն տանն Իսրայէլի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: