Ա․ Լոպուխին
«Որովա՜յնս, որովա՜յնս, ցավ եմ զգում մինչև սրտիս խորքը, ներսումս խռովվում է իմ սիրտը, չեմ կարող լռել. որովհետև դու լսում ես, իմ հոգի՛, փողի ձայնը, պատերազմի տագնապը»։ (Սինոդական թարգ․)[19]
Մեծագույն ներքին անհանգստությունը, որը զգում է արդեն թշնամիների հարձակման մասին ծանուցող փողերի ձայնը լսող մարգարեն, այստեղ արտահայտվում է հատվածական բացականչություններում։
Ծննդյան համար ելակետ հանդիսացող «որովայն»−ը, այսինքն՝ ներքինը (Ծննդ․ 15:4), այստեղ էլ զգացմունքների գտնվելու վայրն է։ Հաջորդիվ մարգարեն տառապում է երկունքի ցավերից տանջվող կնոջ պես։
«Իմ սրտի խորքում» արտահայտությունը նույնպես բացականչություն է, որն ավելի ճիշտ կլինի հետևյալ կերպ թարգմանել․ «Օ՜, իմ սրտի՛ պատեր»։ Մարգարեի սիրտն այնքան ուժեղ է բաբախում, որ նրա սրտի պատերը մի կերպ են դիմանում դրա հարվածներին։
19-31. «Որովա՜յնս, որովա՜յնս, ցավ եմ զգում մինչև սրտիս խորքը, ներսումս խռովվում է իմ սիրտը, չեմ կարող լռել. որովհետև դու լսում ես, իմ հոգի՛, փողի ձայնը, պատերազմի տագնապը»։ «Արհավիրք` արհավիրքի հետևից. ամբողջ երկիրն ավերվել է, հանկարծակի ավերվեցին իմ տաղավարները, վայրկյանապես՝ իմ վարագույրները»։ «Մինչև ե՞րբ ես պիտի տեսնեմ դրոշը, լսեմ փողի ձայնը»։ «Սա այն պատճառով, որ որովհետև Իմ ժողովուրդը հիմար է, չի ճանաչում Ինձ: նրանք անմիտ զավակներ են, և նրանք բան չեն հասկանում. նրանք խելացի են չարություն անելու համար, բայց բարություն անել չգիտեն»։ «Նայում եմ երկրին, և ահա, այն ավերված ու ամայի է, [նայում եմ] երկնքին, ու այնտեղ լույս չկա»։ «Նայում եմ լեռներին, և ահա, նրանք դողում են, և բոլոր բլուրները երերում են»։ «Նայում եմ, և ահա, մարդ չկա, և երկնքի բոլոր թռչունները թռչել էին»։ «Նայում եմ, և ահա, Կարմելոսն անապատ է, և նրա բոլոր քաղաքները քարուքանդված են Տիրոջ առաջ, Նրա կատաղի բարկության առաջ»։ «Որովհետև այսպես է ասում Տերը. «Ամբողջ երկիրն ամայի պիտի դառնա, բայց ամբողջական կործանում չեմ բերելու»»։ «Սրա համար պիտի սգա երկիրը, և երկինքը պիտի խավարի վերևից, որովհետև Ես ասացի, Ես որոշեցի ու չեմ զղջալու դրա համար և հետ չեմ դառնալու դրանից»։ «Ձիավորների և աղեղնավորների աղմուկից պիտի փախչեն բոլոր քաղաքները. նրանք կմտնեն խիտ անտառներն ու կբարձրանան ժայռերի վրա. բոլոր քաղաքները լքվելու են, և նրանցում ոչ մի բնակիչ չի լինելու»։ «Իսկ դու, ավերվա՛ծ, ի՞նչ պիտի անես: Թեպետ դու մանուշակագույն [ծիրանի] ես հագնում, թեպետ քեզ զարդարում ես ոսկե զարդարանքով, աչքերդ ներկում ես գույներով, սակայն զուր ես քեզ զարդարում. սիրեկաններդ քեզ արհամարհեցին, նրանք փնտրում են քո հոգին»։ «Որովհետև Ես լսում եմ ասես մի ծննդկանի ձայն, ասես առաջին անգամ ծննդաբերողի հառաչ, Սիոնի դստեր ձայնը. նա հառաչում է` տարածելով իր ձեռքերը. «Օ՜, վա՜յ ինձ, հոգիս նվաղում է սպանողների առաջ»»։
Թշնամիների կողմից հրեաներին սպառնացող վտանգը այնքան է տխրեցնում մարգարեի հոգին, որ նա չի տեսնում արևի լույսը, նրան թվում է, թե երկրաշարժ է լինում, նա տեսնում է Պաղեստինի համընդհանուր ամայացումը։ Սակայն ժողովրդի մնացորդի պահպանման մասին միտքը չի թողնում մարգարեին։ Գլխի վերջում մարգարեն պատկերում է շրջափակված Սիոնի վշտալի վիճակը։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Որովա՜յնս, որովայնս ցաւ է ընկել, եւ հեծում են սրտիս զգայարանները: Սիրտս ճմլւում է, եւ հոգիս հանգստութիւն չունի, որովհետեւ ես շեփորի ձայն լսեցի եւ պատերազմի ու թշուառութեան գոյժ:
(Արարատ թարգ․) Որովա՜յնս, որովա՜յնս, մինչև սրտիս պատերը ցավ եմ զգում, իմ սիրտը խռովվում է իմ ներսում. ես չեմ կարող լռել, որովհետև փողի ձայնը և պատերազմի աղաղակն եմ լսել։
(Գրաբար) Որովայն իմ, որովայն իմ ցաւէ, եւ ճաշակելիք սրտի իմոյ հեծէ. սիրտ իմ գելու, եւ անձն իմ ոչ դադարեսցէ. զի ձայն փողոյ լուաւ անձն իմ, զգոյժ պատերազմի եւ զթշուառութեան։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: