Ա․ Լոպուխին
«Եվ [եթե] երդվես` «Կենդանի է Տերը»` ճշմարտությամբ, իրավունքով ու արդարությամբ, [ապա] ժողովուրդները նույնպես Նրանով պիտի օրհնվեն և Նրանով պիտի պարծենան»։ (Սինոդական թարգ․)[2]
Աստծո անունը Իսրայելը հարգանքով պետք է օգտագործի, քանզի նախ և առաջ դրանով է արտահայտվելու նրա՝ Աստծուն դառնալու ճշմարտացիությունը։ Այդ սրբազան անվամբ երդվել Իսրայելն իրեն պետք է թույլ տա միայն արդար և ճշմարիտ գործերի պարագայում։ Սա նախկինում չէր պահպանվում (Եր․ 5։2)։ Դրա արդյունքը կլինի այն, որ Աստծո անունը կփառավորվի նաև այլ ժողովուրդների մոտ, որոնք Իսրայելի օրինակով կդառնան դեպի Տեր Աստվածն և Նրանից իրենց համար օրհնություն կխնդրեն։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) եւ ճշմարտութեամբ, իրաւամբ ու արդարութեամբ երդուի, թէ՝ «Տէրը կենդանի է», նրա կողմից պիտի օրհնուեն ազգերը եւ նրանով արժանանան պարծանքի»:
(Արարատ թարգ․) և եթե երդվես ճշմարտությամբ, իրավունքով ու արդարությամբ. Կենդանի է Տերը, ապա ազգերը նրանով պիտի օրհնվեն և նրանով պարծենան»։
(Գրաբար) եւ երդնուցու՝ թէ կենդանի է Տէր ճշմարտութեամբ՝եւ իրաւամբք՝ եւ արդարութեամբ։ աւրհնեսցին նովաւ ազգք, եւ նոքիմբք գովեսցին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: