Երեմիայի մարգարեության մեկնություն 5:22

Ա․ Լոպուխին

«Մի՞թե Ինձանից չեք վախենում,− ասում է Տերը,− մի՞թե Իմ առջև չեք դողում։ Ես, հավիտենական կանոնով, ավազը որպես ծովին սահման դրեցի, որին այն չի կարող անցնել, և թեկուզ նրա ալիքները ձգտում են, սակայն չեն կարող հաղթահարել, թեկուզ նրանք ծփում են, սակայն այն անցնել չեն կարող»։ (Սինոդական թարգ․)[22]
   
   Որպես Տիրոջ իմաստության և ամենակարողության հրաշք՝ մարգարեն մատնանշում է այն, որ ծովը մակընթացության համար նշանակված սահմանից այն կողմ իր ափերը չի հեղեղում, չնայած, որ նրա համար ավազի վրայով ալիքները սահեցնելն ավելի հեշտ կլիներ։
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 5:20

--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Միթէ ինձնից չէ՞ք երկնչում, - ասում է Տէրը, - իմ երեսից չէ՞ք դողում, ես, որ աւազը ծովին սահման կարգեցի յաւիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծուի, բայց չկարողանայ դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից:
(Արարատ թարգ․) «Չե՞ք վախենում ինձնից,- ասում է Տերը,- կամ իմ առաջ չե՞ք դողում, որ ավազը սահման դրեցի ծովին՝ իբրև հավիտենական կանոն, և այն նրանից չի անցնի. թեև տատանվում են նրա ալիքները, բայց չեն հաղթում, թեև աղմկում են, բայց նրանից չեն անցնում։
(Գրաբար) Եթէ յինէն ո՞չ երկնչիցիք՝ ասէ Տէր, կամ յերեսաց իմոց ո՞չ սարսիցէք. որ կարգեցի զաւազ սահման ծովու. հրաման յաւիտենական՝ եւ ոչ անցցէ զնովաւ. խռովեսցի՝ եւ ոչ կարասցէ ելանել. գոչեսցեն ալիք նորա՝ եւ ոչ անցանեն զնովաւ։