Ա․ Լոպուխին
4-5․ «Նարնից անկյունաքար է լինելու, նրանից` մեխ, նրանից` ռազմական աղեղ, նրանից են դուրս գալու ազգերի բոլոր կառավարիչները»: [4] «Նրանք հերոսների պես են լինելու, որոնք ոտնակոխ են անում թշնամիներին պատերազմի ժամանակ փողոցի կավի նման, ու կռվելու են, քանի որ Տերը նրանց հետ է, և ոտնակոխ են անելու հեծյալներին»: (Սինոդական թարգ․)
Այժմ նվաստացած և ստրկացված Հուդայի տունը քաղաքական բարեկեցիկ կյանքի ու ռազմական հզորության համար կրկին Տիրոջ ժողովրդին իբրև հենարան է ծառայելու. Հուդայից ծնվելու են առաջնորդներ, որոնք ի վիճակի են լինելու զսպել հեթանոսների հզորությունը:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նրանով է ճանաչուելու ինքը, նրանով է յարդարելու իր ճամփան, նրանով է բարձրացնելու իր աղեղը եւ նրանով են ելնելու բոլոր նրանք, որ հալածելու են իրեն:
(Արարատ թարգ․) Նրանից է գալու անկյունաքարը, նրանից է բևեռը, նրանից՝ պատերազմի աղեղը, բոլոր զորավարները միասին նրանից են դուրս գալու։
(Գրաբար) Եւ ի նմանէ դիտեաց, եւ ի նմանէ յարդարեաց, եւ ի նմանէ աղեղն իւր բարձրութեամբ, եւ ի նմանէ ելցէ ամենայն որ հալածիցէ ի նոյն.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: