Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
4-5․ «Այսպես է ասում իմ Տեր Աստվածը. «Հովվի՛ր մորթվելու ոչխարներին»», [4]«որոնց գնողները սպանում են և անպատիժ մնում, իսկ վաճառողներն ասում են. «Օրհնյա՛լ է Տերը, որովհետև ես հարստացա»։ Եվ նրանց հովիվները չեն խնայում նրանց»: (Սինոդական թարգ․)
Ընտրյալ ժողովուրդը, որը Տիրոջ կողմից պատժվում է Իր մեղքերի և անհնազանդության համար, նմանեցվում է մորթվելու դատապարտված ոչխարների հոտի: Ոչ ոք չի կարեկցում նրանց. բոլորը միայն մտածում են այն մասին, թե ինչպես նրանցից առավելագույն օգուտ քաղեն իրենց համար: Գնորդները մորթում են ոչխարներին, երբ ցանկանում են` առանց որևէ պատասխանատվություն կրելու վախի. վաճառողներն ուրախանում են ստացած շահույթից, իսկ հովիվները լիովին անտարբեր են իրենց ոչխարների վիճակի համար (Երանելի Հերոնիմոս, Զաքարիայի մարգարեության մեկնություն // Творения. Ч. 15. Kиев, 1900. С. 132։ Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 153–155):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Արածացրո՛ւ քո հօտերը, որ մորթոտուելու համար են.
(Արարատ թարգ․) Այսպես է ասում իմ Տեր Աստվածը. «Արածեցրո՛ւ մորթվելու հոտը,
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր ամենակալ. Արածեա զխաշինս կոտորածի,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: