Զաքարիայի մարգարեության մեկնություն 2։5

Ա․ Լոպուխին

«Ես նրա համար կրակե պարիսպ կլինեմ»,−ասում է Տերը,−«կշրջապատեմ նրան և փառավոր կլինեմ նրանց մեջ»: (Սինոդական թարգ․)[5]
   
   Պարիսպների բացակայությունը սպառնալիք չի դառնա մարդկանց անվտանգության համար, քանի որ Տերն Ինքը կպաշտպանի այն քաղաքը, որտեղ կրկին կբնակվի Նրա փառքը․ Տերն այն կրակե պարսպով կշրջապատի: Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին, բացի գերությունից հետո Իսրայելի վերականգնման մասին մարգարեության պատմական իմաստից, այս տեսիլքը առնչում է նաև Քրիստոսի Եկեղեցուն:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) «Ես հրեղէն պարիսպ կը լինեմ նրա շուրջը եւ կ՚ապրեմ նրա մէջ իր փառքի համար", - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ ես նրա համար շուրջբոլորը հրեղեն պարիսպ պիտի լինեմ,- ասում է Տերը,- և նրա մեջ փառք պիտի լինեմ»։
(Գրաբար) եւ ես եղէց նմա պարիսպ հրեղէն շուրջանակի, եւ ի փառս բնակեցայց ի միջի նորա։