Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Հե՜յ, հե՜յ, փախե՛ք հյուսիսի երկրից, - ասում է Տերը, - որովհետև Ես ցրեցի ձեզ երկնքի չորս հողմերով, - ասում է Տերը»։ (Սինոդական թարգ․)[6]
Մարգարեի երրորդ տեսիլքում պատկերվում է Երուսաղեմի սահմանների ընդլայնումը՝ բնակիչների բազմության պատճառով մինչև այն աստիճան, որ անհնար է դառնում քաղաքի պարսպապատումը: Որտեղի՞ց է մարդկանց այդ բազմությունը: Գերությունից վերադարձել են դեռևս քիչ թվով հրեաներ: 2−րդ գլխի 6−13−րդ համարներում, որոնք լրացնում են մարգարեի երրորդ տեսիլքը, արտահայտվում է այն միտքը, որ բոլոր երկրներով մեկ ցիրուցան եղած Իսրայելի զավակները աստիճանաբար պիտի վերադառնան իրենց հայրենի քաղաքը: Տերն Ինքը Իր Հրեշտակի միջոցով ամենից առաջ նրանց հյուսիսի երկրից՝ Բաբելոնից է կանչում:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) «Հէ՛յ, հէ՛յ, փախէ՛ք հիւսիսի երկրից, - ասում է Տէրը, - քանզի երկնքի չորս կողմերից պիտի հաւաքեմ ձեզ, - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) «Օ՜, օ՜, հյուսիսի երկրից փախե՛ք,- ասում է Տերը,- որովհետև երկնքի չորս հողմերի պես ցրել եմ ձեզ,- ասում է Տերը։
(Գրաբար) Ո փախերուք յերկրէ հիւսւսոյ, ասէ Տէր. զի ի չորից հողմոց երկնից ժողովեցից զձեզ, ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: