Զաքարիայի մարգարեության մեկնություն 2։8

Ա․ Լոպուխին

8-11․ Քանի որ այսպես է ասում Զորությունների Տերը. «Փառքի համար Նա Ինձ ուղարկեց ազգերի մոտ, ովքեր թալանում էին ձեզ, քանի որ ձեզ դիպչողները դիպչում են Նրա աչքի բիբին»: [8] «Եվ ահա, Ես Իմ ձեռքը պետք է բարձրացնեմ նրանց վրա, և նրանք լինելու են իրենց ստրուկների ավարն ու այն ժամանակ իմանալու են, որ Զորությունների Տերն է Ինձ ուղարկել»: «Խնդա՛ և ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, քանզի ահա, Ես կգամ և կբնակվեմ քո մեջ»,− ասում է Տերը: «Դեպի Տերն են գալու բազմաթիվ ազգեր այն օրը և լինելու են Իմ ժողովուրդը; ու Ես բնակվելու եմ քո մեջ, և դու իմանալու ես, որ Զորությունների Տերն է Ինձ ուղարկել քեզ մոտ»: (Սինոդական թարգ․)
   
   Սակայն Երուսաղեմի և Նրա ժողովրդի հանդեպ Տեր Աստծու գթասրտությունը, որն արտահայտվելու է ամբողջ Իսրայելի միավորմամբ և Սիոն լեռան վրա Տիրոջ բնակությամբ, դրսևորվելու է նաև այն պարագայում, որ բազմաթիվ հեթանոս ազգեր դառնալու են դեպի Տերը և միավորվելու են Նրա ժողովրդի հետ:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Ամենակալ Տէրը: Փառքի յետեւից նա ուղարկեց ինձ այն ազգերի մէջ, որոնք կողոպտեցին ձեզ, քանի որ, ով որ մօտենում է ձեզ, նման է նրան, ով հարուածում է իր աչքի բիբին:
(Արարատ թարգ․) Որովհետև Զորքերի Տերն այսպես է ասում. «Փառքի հետևից է ինձ ուղարկել ձեզ կողոպտող ազգերին, որովհետև ձեզ դիպչողը նրա աչքերի բիբին է դիպչում։
(Գրաբար) Զի այսպէս ասէ Տէր ամենակալ. Զփառաց զկնի արձակեաց զիս յազգսն՝ որ կողոպտեցին զձեզ, զի որ մերձենայ ի ձեզ, որպէս որ ընդհարկանիցի ընդ բիբ ական իւրոյ։