Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Եվ հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, վերադարձավ ու արթնացրեց ինձ, ինչպես արթնացնում են մարդուն իր քնից»։ (Սինոդական թարգ․)[1]
1−ին համարից պարզ է, որ այստեղից սկսվում է հայտնությունների երկրորդ շարքը, որն առաջինից առանձնանում է մի ժամանակահատվածով, որի ընթացքում բացակայում է Հրեշտակ−մեկնիչը, կամ էլ մարգարեական ներշնչումը [որոշ ժամանակով] լքում է Զաքարիային:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Եւ հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, դարձաւ եւ արթնացրեց ինձ, ինչպէս մարդ արթնանում է իր քնից, եւ ասաց ինձ.
(Արարատ թարգ․)Ինձ հետ խոսող հրեշտակը վերադարձավ և ինձ արթնացրեց, ինչպես որ մարդուն արթնացնում են իր քնից։
(Գրաբար) Եւ դարձաւ հրեշտակն՝ որ խաւսեր ցիս, եւ զարթոյց զիս՝ զոր աւրինակ յորժամ զարթնուցու այր ի քնոյ իւրմէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: