Զաքարիայի մարգարեության մեկնություն 6։14

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Իսկ այդ պսակները պիտի լինեն Հելեմի, Տուբիայի, Հեդայիայի և Սոփոնիայի որդի Հենի համար՝ որպես հիշատակ Տիրոջ տաճարում»: (Սինոդական թարգ․)[14]
   
   Ի հիշատակ նվիրատուների՝ պսակը պետք է պահվի տաճարում. այնպես որ այստեղից ևս կարելի է տեսնել պսակի միայն խորհրդանշական նշանակությունը: Հրեական ավանդության մեջ պահպանվել են վկայություններ Զաքարիայի պատրաստած պսակի՝ իրականում տաճարում պահվելու մասին (Talmudis Babyloniei Codex Middoth... Opera et Studio Constantini l’Empereur de Oppyck. Lugduni Batavorum, 1630, էջ 130–132): Համաձայն Յոթանասնից թարգմանության՝ նվիրատուների անունները նույնպես պետք է խորհրդանշական իմաստ ունենան (Reinke. Op. cit. S. 63):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Այդ պսակը պիտի լինի նրանց համար, ովքեր ապաւինում են նրան, արժանի են նրան, ովքեր ճանաչում են այն, նաեւ Սոփոնիայի որդու շնորհների համար եւ Տիրոջ տաճարի երգերի համար»»:
(Արարատ թարգ․) Եվ պսակները պիտի լինեն Տիրոջ տաճարում իբրև հիշատակ Հելեմին, Տուբիային ու Հեդայիային և Սոփոնիայի որդի Հենին՝ իբրև հիշատակ տաճարում։
(Գրաբար) Եւ պսակդ եղիցի այնոցիկ՝ որ ակն ունին. եւ պիտանեաց նորա, եւ որոց ճանաչեն զնա, եւ ի շնորհս որդւոյ Սոփոնիայ, եւ յերդս տան Տեառն։