Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Այնժամ Ես պիտի ոչնչացնեմ Եփրեմի մարտակառքերը և Երուսաղեմի ձիերը, և պիտի կոտրվի պատերազմի աղեղը. Նա խաղաղություն պիտի հռչակի ազգերին, և Նրա իշխանությունը պիտի լինի ծովից մինչև ծով և գետից մինչև երկրի ծայրերը»։ (Սինոդական թարգ․) [10]
Խաղաղության Թագավորի իշխանությամբ Աստծու ժողովրդին այլևս պետք չեն մարտակառքերն և ռազմի ձիերը։ Ամեն տեսակ պատերազմական զենք պիտի ոչնչացվի, որովհետև աշխարհի բոլոր ծայրերում խաղաղություն է հռչակվելու բոլոր ժողովուրդներին:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Կառքերը պիտի ոչնչանան Եփրեմի երկրից, երիվարները՝ Երուսաղէմից, պատերազմողի աղեղը պիտի խորտակուի, եւ նա խաղաղութիւն պիտի բերի մարդկանց ու ազգերին, պիտի տիրի ջրերի վրայ՝ ծովից մինչեւ ծով եւ գետերից մինչեւ երկրի ծագերը:
(Արարատ թարգ․) Եվ Եփրեմից բնաջինջ պիտի անեմ կառքը և ձին՝ Երուսաղեմից։ Եվ պիտի կոտրվի պատերազմի աղեղը, և նա խաղաղություն է խոսելու ազգերին, և նրա իշխանությունը ծովից ծով է լինելու և գետից մինչև երկրի ծայրերը։
(Գրաբար) եւ սատակեսցէ զկառս յԵփրեմայ եւ զերիվարս յԵրուսաղէմէ. եւ խորտակեսցի աղեղն պատերազմաւղ, եւ բազմութիւն եւ խաղաղութիւն յազգաց, եւ տիրեսցէ ջրոց ի ծովէ մինչեւ ի ծով, եւ ի գետոց մինչեւ ի ծագս երկրի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: