Զաքարիայի մարգարեության մեկնություն 9։8

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ Ես Իմ տան շուրջը բանակ պիտի դնեմ զորքերի դեմ և ետ ու առաջ անցնողների դեմ, և այլևս հարստահարողը չպիտի անցնի, որովհետև այժմ Իմ աչքերով պիտի նայեմ դրա վրա»։ (Սինոդական թարգ․) [8]
   
    Ընտրյալ ժողովուրդը և նրանցով բնակեցված երկիրը մշտապես Բարձրյալի արթուն հսկողության ներքո են: Աստծու ժողովրդի լիակատար անվտանգության պարագան այնքան աներկբա է, որ այն նկարագրվում է կարծես թե արդեն կատարված. Տերը դա Իր աչքերով է տեսնում:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Ես պարիսպ եմ դնելու իմ տան համար, որպէսզի անցնող ու դարձող չանցնի այն, ոչ մի բռնակալ չհալածի նրանց, քանի որ իմ աչքերն արդէն պիտի լինեն նրանց վրայ»:
(Արարատ թարգ․) Եվ ես զորքերի բանակ պիտի դնեմ իմ տան շուրջ անցուդարձ անողների զորքի պատճառով, և նրանց վրայով այլևս բռնավոր չի անցնի, որովհետև հիմա իմ աչքերով տեսա։
(Գրաբար) Եւ կացուցից տան իմոյ պաշտպան՝ առ ի չանցանելոյ եւ չդառնալոյ. եւ մի եւս եկեսցէ ի վերայ նոցա, որ հալածեսցէ զնոսա, զի այժմ տեսի աչաւք իմովք։