Հովելի մարգարեության մեկնություն 1:15

Ա․ Լոպուխին

Ի՜նչ օր է, որովհետև մոտ է Տիրոջ օրը, ինչպես ամայացումը Ամենակարողից կգա: (Սինոդական թարգ․)[15]
   
   «Ի՜նչ օր է» և այլն («ախախ լայօն−ахах лайом»). սա մարգարեի կողմից քահանաների կամ ժողովրդի շուրթերին դրված բացականչություն չէ (Յուստի), այլ ցույց է տալիս պահք և ժողով նշանակելու պատճառը: Ավելի արտահայտիչ դարձնելու համար Յոթանասնիցում («ահա՜») ձայնարկությունը երեք անգամ է թարգմանվել, իսկ «լայօմ-лайом»−ը ժամանակի ցուցչի իմաստով է ընկալվել․ այստեղից էլ ծագում է սլավոներենի «Վա´յ ինձ, վա´յ ինձ, վա´յ ինձ այն օրը» տարբերակը: «Քանի որ Տիրոջ օրը մոտ է» (եբրայերեն՝ «կարօվ-каров»)․ մարգարեն խոսում է ոչ թե մորեխի կողմից երկրի ավերման (ըստ Յուստիի՝ մոտ է = սկսվել է), այլ ամբողջ աշխարհին սպասվող Աստծո դատաստանի օրվա մասին: Մորեխի ներխուժման մեջ մարգարեն տեսնում է դատաստանի կանխագուշակումը կամ, նույնիսկ, դրա սկիզբը: «Ինչպես ամայացումը Ամենակարողից կգա» («կէշօդ միշադայ յավօ՝ кэшод мишаддай йаво»). Յոթանասնիցը «միշադայ՝ мишаддай» բառի փոխարեն ընթերցել է «միշշօդ՝ мишшод»։ Այստեղից էլ սլավոներենի «и яко беда от беды приидет՝ քանզի դժբախտությունը դժբախտությունից է գալիս» տարբերակը:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ այն օրը, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը. թշուառութիւն թշուառութեան վրայ պիտի հասնի:
(Արարատ թարգ․)Ափսո՜ս այդ օրվան, որովհետև մոտ է Տիրոջ օրը և Ամենակարողի կողմից որպես ավերում է գալիս։
(Գրաբար)Վա՛յ ինձ. վա՛յ ինձ. վա՛յ ինձ յաւուր յայնմիկ. զի մե՛րձ է օր Տեառն. իբրև թշուառութիւն ի թշուառութենէ հասցէ