Ա․ Լոպուխին
Նրա առջևից լափում է կրակը, իսկ նրանից հետո այրում է հուրը, նրա առաջ երկիրը նման է Եդեմի պարտեզին, իսկ նրա հետևից կլինի ամայի տափաստան և ոչ ոք չի փրկվի նրանից: (Սինոդական թարգ․)[3]
Երրորդ համարում որոշ մեկնաբաններ (Դոբրոնրավով) երկրին պատահած երկու աղետների նկարագրություն են տեսնում՝ երաշտի և մորեխի: «Նրանից առաջ», այսինքն՝ մինչև մորեխի ներխուժումը, «Նրանից հետո», այսինքն՝ դրանից հետո: «Լափող կրակ և հուր»−ը՝ երաշտի պատկերներն են: Սակայն մարգարեի արտահայտություններն իրենց ամբողջ իմաստը կպահպանեն, եթե համատեքստի համաձայն մենք երրորդ համարում միայն մորեխի ներխուժման նկարագրությունը տեսնենք, որն ամեն ինչ լափող հրի տպավորություն է ստեղծում: «Ինչպես Եդեմի պարտեզը» (Եզեկ. 36:35): «Կէգան եդեն− кэган еден»։ Յոթանասնիցը եբրայերեն «գան−ган» բառը «παρὰδεισος» արտահայտությամբ, իսկ «եդեն−еден»−ը՝ «trufh−տրյուֆ» հասարակ անունով է թարգմանել, որը նշանակում է «քաղցրություն»․ Այստեղից էլ ծագում է սլավոներենի «якоже рай сладости−դրախտի քաղցրություն» տարբերակը:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Նրա առջեւից լափող կրակն է, նրա յետեւից՝ բորբոքեալ բոցը. նրանից առաջ երկիրը դրախտային այգի, իսկ նրանից յետոյ՝ ապականուած դաշտ. եւ փրկուող չի լինի նրանից:
(Արարատ թարգ․)Նրանց առաջից կրակը պիտի լափի, և նրանց ետևից բոցը պիտի այրի, երկիրը նրանց առաջ Եդեմի դրախտի պես է, բայց նրա ետևից՝ ամայի անապատ, այո, ոչինչ չի ազատվելու նրանցից։
(Գրաբար)Առաջ նորա հուր ծախիչ, և վերջ նորա բոց բորբոքեալ. իբրև զդրախտ փափկութեան երկիրդ առաջի նորա, և զկնի նորա դա՛շտ ապականութեան. և ապրեալ ո՛չ իցէ ի նմանէն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: