Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ նա ասաց նրանց. «Ես հրեա եմ և պաշտում եմ երկնքի Տեր Աստծուն, Ով ստեղծել է ծովն ու ցամաքը»»։ (Սինոդական թարգ․)[9]
«Ես հրեա եմ և պաշտում եմ երկնքի Տեր Աստծուն, Ով ստեղծել է ծովն ու ցամաքը». պետք է կարծել, որ մեջբերված խոսքերը մարգարեի նավի վրա ասված խոսքի միայն սկիզբն են, ինչից հետո Հովնանն անկեղծորեն պատմում է Նինվե ուղարկված իր առաքելության և Տեր Աստծու երեսից իր փախուստի մասին, ինչպես երևում է 10−րդ համարի երկրորդ հատվածից: Պատահած փոթորիկն ու իր վրա ընկած վիճակը պետք է ավելի շատ ազդած լինեին մարգարեի, քան նավում գտնվող մյուս մարդկանց վրա: Դրանց մեջ մարգարեն տեսավ Տիրոջ անհուն մեծության ու իր անիրավության նշանները և այս երկուսն էլ նա անկեղծորեն խոստովանեց հեթանոսների առաջ։ Վերջիններիս համար նա նախևառաջ պարզաբանեց, որ հրեաների Աստվածը տիեզերքի (երկնքի, ծովի և ցամաքի) Աստվածն է։ Միայն այս գաղափարը յուրացնելով է, որ հեթանոսները կարող էին հասկանալ նաև մարգարեի խոսքում եղած մնացյալ պարագաները՝ ինչ կապ ունի Տեր Աստված Նինվեի հետ, և թե ինչու է սարսափելի այդպիսի Աստծուն չհնազանդվելը:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ասաց նրանց. «Ես Տիրոջ ծառան եմ, պաշտում եմ երկնքի Տէր Աստծուն, որն ստեղծեց ծովն ու ցամաքը»:
(Արարատ թարգ․) Եվ նա նրանց ասաց. «Ես եբրայեցի եմ և պաշտում եմ երկնքի Աստծուն՝ Տիրոջը, որ ստեղծել է ծովը և ցամաքը»։
(Գրաբար) Ասէ ցնոսա. Ծառայ Տեառն եմ ես, եւ զՏէր Աստուած երկնից պաշտեմ՝ որ արար զծով եւ զցամաք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: