Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Հիշե՛ք Իմ ծառա Մովսեսի օրենքը, ինչպես նաև կանոններն ու պատվիրանները, որ Ես ամբողջ Իսրայելի համար պատվիրեցի նրան Քորեբ լեռան վրա»։ (Սինոդական թարգ․) [4]
Ասելով, թե ինչ սարսափելի պատիժ է սպասում ամբարիշտներին, մարգարեն միաժամանակ մատնանշում է այն միջոցը, որով կարելի է խուսափել այդ պատժից։ Հարկավոր է կատարել Մովսեսի օրենքը։ Սրանում արտացոլվում է հետգերության շրջանի հուդայականության ողջ աշխարհայացքը, որն իր ամբողջ ուժը ներդնում էր հենց Մովսեսի օրենքը պահելու համար։ «Քորեբի», որպես օրենսդրության լեռան մասին, Մաղաքիան խոսում է Երկրորդ Օրինաց գրքի ցուցումների համաձայն (Բ Օր․ 4։1−15)։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Ահա ես ձեզ մօտ եմ ուղարկում Թեզբացի Եղիային, նախքան որ կը գայ Տիրոջ մեծ ու երեւելի օրը,
(Արարատ թարգ.) «Հիշե՛ք իմ ծառա Մովսեսի օրենքը, որ ամբողջ Իսրայելի համար հրամայեցի նրան Քորեբի վրա, կանոնները և պատվիրանները։
(Գրաբար) Եւ ահա ես առաքեմ առ ձեզ զԵղիա Թեզբացի. մինչ չեւ եկեալ է աւր Տեառն մեծի եւ երեւելւոյ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: