Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Իմ զոհասեղանին անմաքուր հաց եք մատուցում և ասում եք. «Ինչո՞վ ենք անարգել Քեզ»։ Նրանով, որ ասում եք. «Տիրոջ սեղանը արժանի չէ մեծարանքի»։ (Սինոդական թարգ․) [7]
Մարգարեն, պատասխանելով քահանաների հարցին, մատնանշում է, որ նրանք թույլ են տալիս զոհասեղանին (այսինքն` զոհասեղանի վրա այրելու համար) բերել ցանկացած տեսակի` անգամ թթխմորով ընծա (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի), կամ էլ զոհասեղանի վրա այրում են ամեն տեսակ զոհեր` նույնիսկ արատավորները («հաց» բառը երբեմն ցույց է տալիս «բոլոր տեսակի զոհաբերությունները», հմմտ․ Ղևտ․ 21։6, Թվ․ 28։2)։ Այո՛, երբեմն անգամ քահանաներն են բացահայտ ասում, որ «Տեր Աստծու սեղանն արժանի չէ հատուկ մեծարանքի»։ Մարգարեի այս խոսքերն ավելի ճիշտ կլինի հասկանալ փոխաբերական իմաստով, որովհետև քահանաները դժվար թե այդպես խոսեին մի զոհասեղանի մասին, որից կերակրվում էին։ Ակնհայտորեն մարգարեն ցանկանում է ասել հետևյալը․ «Զոհաբերության համար ժողովրդի կողմից բերվող կենդանիների նկատմամբ այդպիսի անփույթ վերաբերմունք դրսևորելով՝ դուք, քահանանե´ր, դրանով իսկ կարծես նաև ժողովրդին եք բացահայտ մղում անփույթ վերաբերմունք ցուցաբերել զոհաբերության հանդեպ»։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) դուք իմ սեղանին պիղծ հաց էք մատուցում եւ ասում. «Ինչո՞վ պղծեցինք այն»: Ձեր այն խօսքով, թէ՝ «Տիրոջ սեղանը արհամարհուած է», եւ ինչ որ դրւում է նրա վրայ, արհամարհում էք:
(Արարատ թարգ.) Իմ զոհասեղանի վրա պիղծ հաց մատուցելով. և ասում եք. Մենք ինչո՞վ ենք քեզ պղծում. ձեր ասելով, թե՝ Տիրոջ սեղանն անարգված է։
(Գրաբար) զի մատուցանէք ի սեղան իմ հաց պղծութեան եւ ասացէք. Ի՞ւ պղծեցաք զնոսա. յասելն ձեր թէ սեղան Տեառն արհամարհեալ է, եւ զոր ինչ դնի ի վերայ՝ նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: