Ա․ Լոպուխին
Տիրոջ խոսքը, որ մորստացի Միքիային հասավ Հուդայի թագավորներ Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին, որ հայտնվեց նրան Սամարիայի և Երուսաղեմի մասին։ (Սինոդական թարգ․)[1]
1−ին համարը գրքի նախաբանն է (այս մասին ընթերցի՛ր գրքի ներածությունը)։ Նախաբանի մեջ մեկնաբանները ուշադրություն են դարձնում այն պարագային, որ մարգարեն Սամարիան Երուսաղեմից առաջ է նշում։ Սա այն հանգամանքով է բացատրվում, որ մարգարեն խոսում է Աստծո ժողովրդի դատաստանի մասին, իսկ այս դատաստանին նախ և առաջ ենթարկվել է Սամարիան։ «Որը հայտնվեց նրան»−ը եբրայերենից ավելի ճիշտ կլինի «որը նա տեսավ» (ascher chazah) թարգմանել. Յոթանասնիցում «υπερ ων ειδε» է, որը «υπερ τουτων, α ειδε»−ի փոխարեն օգտագործված կրճատ տարբերակ է (սլավոներեն` «նրանց մասին տեսավ»)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Յուդայի Յովաթամ, Աքազ եւ Եզեկիա թագաւորների ժամանակ Մորստացի Միքիային հասաւ Տիրոջ պատգամը, որ յայտնուեց նրան Սամարիայի եւ Երուսաղէմի մասին:
(Արարատ թարգ․) Տիրոջ խոսքը, որ հասավ Միքիա Մորստացուն Հուդայի Հովաթամ, Աքազ և Եզեկիա թագավորների օրերին, որ նա տեսավ Սամարիայի և Երուսաղեմի մասին։
(Գրաբար) Եւ եղև բան Տեառն առ Միքիէ Մորստացի. յաւուրս Յովաթամայ, և Աքազու, և Եզեկիայ՝ թագաւորաց Յուդայ։ Զոր ետես ի վերայ Շամրնի և ի վերայ Երուսաղեմի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: