Ովսեեի մարգարեության մեկնություն 2:23

Ա. Պ. Լոպուխին (†1904)

23-24․ Եվ նրան կսերմանեմ երկրի վրա Ինձ համար և կողորմեմ «Չողորմածին», և «Ոչ Իմ Ժողովրդին» կասեմ,  [23] «Դու Իմ ժողովուրդն ես», իսկ նա կասի․ «Դու իմ Աստվածն ես»։  (Սինոդական թարգ․)
   
    Իսրայելի օրհնության արժանացած ժամանակ մարգարեի զավակների չարագուշակ անունները՝ Հեզրայել (Աստված սերմանում է), Լո−Ռուխամա (Չողորմած) և Լո−Ամմի (Ոչ իմ ժողովուրդ), փոխարինվելու են բարի ավետիս տվող անուններով։ Մարգարեի մտքի ընթացքը և նրա ընտրած արտահայտությունները ցույց են տալիս, որ իր մխիթարական խոստման մեջ նա նկատի ունի ոչ միայն մոտ ապագան՝ գերությունից ազատագրումը, այլ նաև հեռավորը, որն սկսվելու է Փրկչի գալստյամբ։ 2−րդ գլխի ավարտը 1։10-ի և 2։1-ի փրկչական խոստման բացահայտումն է, իսկ 2:23−ը Նոր Կտակարանում (Ա Պետ․ 2։10, Հռոմ․ 9։25) մեկնաբանվում է որպես հեթանոսների Քրիստոսով Աստծուն որդեգրվելու կոչի կանխատեսում։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Ես նրան կը սերմանեմ երկրի վրայ ինձ համար, կը գթամ Չողորմածին, կ՚ասեմ ինձ օտար ժողովրդին՝
(Արարատ թարգ․)Եվ նրան երկրի վրա պիտի սերմանեմ ինձ համար և պիտի ողորմեմ ողորմություն չգտածին և կասեմ նրան, որ իմ ժողովուրդը չէ. «Դու իմ ժողովուրդն ես», և նա կասի. «Դու իմ Տեր Աստվածն ես»։
(Գրաբար) և սերմանեցից զնա ինձ ի վերայ երկրի։ Եւ ողորմեցայց չողորմելոյն.