Ա. Պ. Լոպուխին (†1904)
2-3․ Եվ Ես նրան Ինձ մոտ առա տասնհինգ արծաթով, մեկ քոռ գարիով ու կես քոռ գարիով և ասացի նրան [2]շատ օրեր մնա՛ ինձ մոտ, մի՛ պոռնկացիր և ուրիշի հետ մի՛ եղիր, և ես նույնը կլինեմ քեզ համար։ (Սինոդական թարգ․)
2−3−րդ համարներում հաղորդվում է մարգարեի կողմից Աստծո հրահանգի կատարման մասին։ Այնքան էլ պարզ չէ, թե հատկապես ի՞նչ է արել մարգարեն։ Եբրայերեն «vaekreha» (ռուսերեն՝ «ձեռք բերեցի») բառը, որը մեկնաբանների կողմից տարբեր կերպ է թարգմանվում (Աբենխ Եզդրա՝ «ծանոթացա», Ումբրեյտ, Հիտցիգ, Նովակ՝ «գնեցի», Կեյլ, Շոլց՝ «ձեռք բերեցի», Կուրց՝ «պայմանավորվեցի»), ավելի լավ է՝ Յոթանասնիցի հետ համաձայնելով հասկանալ «վարձեցի» (emisqwsamhn), «պայմանավորվեցի» իմաստով։ Ըստ երևույթին, մարգարեն մինչև Գոմերի հետ ամուսնական հարաբերությունների վերականգնումը, ուղղվելու և բարու մեջ հաստատվելու նպատակով, նրան ապաշխարության շրջան է նշանակում։ Այսինքն մի որոշ ժամանակ Գոմերը պետք է հեռու մնար ցանկացած տեսակի սեռական հարաբերություններից։ Միևնույն ժամանակ, մարգարեն կնոջը սնվելու համար միջոցներ էլ է տալիս, սակայն այդ միջոցները շատ սակավ էին։ (Որպեսզի ամրապնդի կնոջ մեջ հնազանդության գաղափարը)։ Մարգարեն տալիս է հատկապես գարի, որից պատրաստվում էր ամենից վատ հացը, և ոչ մեծ քանակությամբ գումար (հունարեն և սլավոներեն տեքստերում նաև՝ «մատնաչափ գինի»)։
Այդ միջոցները տրվել են անմիջապես կնոջը, այլ ոչ թե նրա ծնողներին կամ էլ սիրեկանին՝ որպես փրկագին, ինչպես ենթադրում են որոշ մեկնաբաններ (Շոլց, Կնաբենբաուեր, Եվալդ, Նովակ)։ Հրեաների մոտ կանանց իրենց ծնողներից կամ հարազատներից գնելու սովորության մասին ապացույցներ չկան, իսկ իր կնոջ սիրեկանի հետ մարգարեի գործարքի մեջ մտնելու մասին ենթադրությունն անբնական է։
«Եվ ես նույնը կլինեմ քեզ համար», այսինքն՝ մարգարեն իր կնոջ հետ նույն հարաբերության մեջ է լինելու, ինչպիսին որ վերջինս պետք է լինի ուրիշ տղամարդկանց հետ, այլ կերպ ասած՝ նրա հետ սեռական հարաբերություն չի ունենալու։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ես վարձեցի նրան ինձ համար տասնհինգ արծաթով, մի քոռ գարիով եւ մի մատնաչափ գինով:
(Արարատ թարգ․) Եվ ես նրան ինձ համար առա տասնհինգ արծաթով և մեկուկես քոռ գարիով։
(Գրաբար) Եւ վարձեցա՛յ ես հնգետասան արծաթոյ, և քոռի՛ միոջ գարւոյ և մարո՛ւ միոջ գինւոյ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: