Ովսեեի մարգարեության մեկնություն 4:10

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Կուտեն ու չեն հագենա, կպոռնկանան ու չեն բազմանա, քանի որ թողել են Տիրոջը ծառայությունը։ (Սինոդական թարգ․) [10]
   
   Տեր Աստծու ծառայությունը թողնելու պատճառով քահանաների ագահությունը չափ ու սահման չի ունենալու, իսկ ժողովուրդը չի բազմանալու։ Վերջին արտահայտության փոխարեն սլավոներենում «և չեն ուղղվելու» տարբերակն է։ Ըստ երեւույթին, Յոթանասնիցը եբրայերեն «yiphrzu» (paraz - բազմանալ) բառը ընթերցել է «yit’razu» (taraz - ուղղվել)։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) կ՚ուտեն եւ չեն յագենայ, կը պոռնկանան, բայց յաջողութիւն չեն գտնի, քանի որ լքեցին Տիրոջը՝ ամբողջապէս պոռնկանալու համար»:
(Արարատ թարգ․) Նրանք կուտեն ու չեն կշտանա, կպոռնկանան ու չեն բազմանա, որովհետև լքել են Տիրոջը։
(Գրաբար) Կերիցեն՝ և մի՛ յագեսցին. պոռնկեցան՝ և մի՛ յաջողեսցին. Զի զՏէր թողին, անխտի՛ր լինել ի պոռնկութիւն։