Ա. Պ. Լոպուխին (†1904)
Իմ ժողովուրդը կկործանվի [աստվածային] իմացություն չունենալու պատճառով․ քանի որ դու մերժեցիր [աստվածային] իմացությունը, ապա Ես էլ չեմ ընդունի քո քահանայությունը իմ առջև, և ինչպես դու մոռացար քո Աստծո օրենքը, ապա Ես էլ կմոռանամ քո որդիներին։ (Սինոդական թարգ․) [6]
Ըստ 6−րդ համարի՝ ժողովուրդը կկործանվի Աստծու մասին գիտության պակասից և այդ գիտությունն աստվածաճանաչողության աղբյուրից`օրենքից քաղել չցանկանալու, ինչպես նաև օրենքը մերժելու պատճառով։
Ռուսերեն (սինոդական) «Իմ ժողովուրդը կկործանվի» խոսքերի փոխարեն սլավոներենում ընթերցվում է․ «Իմ ժողովուրդը նմանվեց»։ Վերջին ընթերցումն առաջացել է այն պատճառով, որ Յոթանասնիցը սխալմամբ եբրայերեն «nidmu» բայը՝ 5−րդ համարի նմանողությամբ, բխեցրել է «damah» (այսինքն՝ «նմանվել») արմատից։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Իմ ժողովուրդը նմանուեց նրան, ով իմացութիւն չունի. քանի որ դու մերժեցիր իմացութիւնը,ես էլ քեզ կը մերժեմ, որպէսզի քահանայութիւն չանես ինձ համար. քանի որ մոռացար քո Աստծու օրէնքները, ես էլ կը մոռանամ քո որդիներին:
(Արարատ թարգ․) Իմ ժողովուրդը բնաջնջվեց գիտություն չունենալու պատճառով։ Որովհետև դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայությունից։ Եվ քանի որ դու մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ քո որդիներին եմ մոռանալու։
(Գրաբար) Նմանեցաւ ժողովուրդ իմ այնմիկ՝ յորում ո՛չ գոյր գիտութիւն։ Զի դու զգիտութիւն մերժեցեր, մերժեցից և ե՛ս զքեզ զի մի՛ քահանայասցիս ինձ. և մոռացար զօրէնս Աստուծոյ քոյ, մոռացայց և ես զորդիսն քո։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: