Ովսեեի մարգարեության մեկնություն 10:10

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Ըստ Իմ ցանկության՝ պիտի պատժեմ նրանց, և ընդդեմ նրանց՝ պիտի հավաքվեն ժողովուրդները, և նրանք կկապվեն իրենց երկակի հանցանքի համար։ (Սինոդական թարգ․)[10]
   
       «Ըստ Իմ ցանկության կպատժեմ նրանց», այսինքն՝ Տեր Աստված Իսրայելին պիտի պատժի  նրա մեղավորությանը համապատասխան ողջ արդարությամբ (ենթադրաբար՝ առանց ողորմության կամ խղճի պատճառով պատիժը մեղմացնելու)։ Պատիժը կլինի այն, որ ժողովուրդները (ասորեստանցիները) կհավաքվեն ընդդեմ իսրայելացիների:

    Պատժի պատճառը Իսրայելի կրկնակի հանցանքն է, այսինքն՝ Տեր Աստծուց Իսրայելի հեռացումը և Դավթի տնից անջատումը։ Սլավոներեն տեքստում 10−րդ համարն սկսվում է հետևյալ բառերով՝ «գալիս են պատժելու»։ «Գալիս են» բառը համապատասխանում է որոշ ձեռագրերում հանդիպող «ήλοε»արտահայտությանը, որն էլ, հավանաբար, առաջացել է եբրայերեն «beavvathi» (ըստ Իմ ցանկության) բառի սխալ ընկալումից։

--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) որ եկաւ խրատելու նրանց անօրէնութեան որդիների դէմ. ազգերը կը հաւաքուեն նրանց դէմ՝ խրատելու նրանց իրենց կրկնակի անիրաւութիւնների համար:
(Արարատ թարգ․) Երբ կամենամ, պիտի հանդիմանեմ նրանց և ժողովուրդներ պիտի հավաքեմ նրանց դեմ, երբ նրանք կպատժվեն իրենց երկու անօրենությունների պատճառով։
(Գրաբար) պատերա՛զմ եկն ի վերայ որդւոցն անօրէնութեանց խրատել զնոսա. և ժողովեսցին ի վերայ նոցա ազգք, խրատե՛լ զնոսա ի վերայ երկուց անիրաւութեանց նոցա։