Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եթե Գաղաադը Աբեն դարձավ, ապա նրանք ունայն դարձան, Գաղգաղայում էին արջառներին որպես զոհ մորթում, և նրանց զոհասեղանները կանգնած էին որպես մի քարակույտ՝ արտի ակոսների վրա։ (Սինոդական թարգ․) [11]
11−րդ համարը շատ դժվար է հասկանալ։ Ըստ երևույթին, մարգարեի միտքը հետևյալն է։ Տերն Իսրայելին մարգարեների միջոցով էր խրատում, սակայն Իսրայելը խուլ էր մնում Աստծու խոսքի հանդեպ և շեղվում էր Տեր Աստծու ծառայությունից ինչպես Գաղաադում (Հորդանանի արևելյան կողմ), այնպես էլ Գաղգաղայում (Հորդանանի արևմտյան կողմ)։
«Եթե Գաղաադը Աբեն («aven») դարձավ, ապա նրանք ունայն («schave») դարձան», եբրայերենից ավելի ճիշտ կլինի «եթե Գաղաադը անպետք է («aven»), ապա նրանք նույնպես ոչինչ էին» տարբերակով թարգմանել։ «Schave »−ն, ըստ երևույթին, օգտագործվել է ֆիզիկական ոչնչացման իմաստ ունեցող ունայնություն մատնանշելու նպատակով, որով էլ մարգարեն սպառնում է Իսրայելին։ Յոթանասնիցը «aven» (ոչնչություն) բառի փոխարեն ընթերցել է «ain» (ոչ), այստեղից էլ սլավոներեն տեքստի՝ «եթե Գաղաադը չլիներ» տարբերակը։
«Գաղգաղայում էին արջառներին որպես զոհ մորթում» («schevanm sibbechu»)։ Մարգարեն Իսրայելին ոչ թե արջառներ մորթելու համար է դատապարտում, այլ անթույլատրելի վայրում զոհաբերություն կատարելու. միայն Երուսաղեմը կարող էր որպես զոհաբերության վայր ծառայել (Ովս․ 4։15, 9։15)։ Գաղգաղայում բառի փոխարեն Յոթանասնիցը ընթերցում է «έν Γαλααδ»՝ Գաղաադում։ «Schevarim» (արջառներ) բառի փոխարեն Յոթանասնիցը ընթերցել է «sarim» (իշխաններ) և նախադասությունը կապել է նախորդի հետ, այստեղից էլ գալիս է սլավոներեն «ապա Գաղգաղայում իշխանների մատուցած զոհերը ունայն էին» տարբերակը։ Վուլգաթան վերջին բառերը հետևյալ կերպ է ընթերցում՝ «bоbus immоlantеs»՝ «հորթերին զոհ մատուցելով»։ Թարգմանությունների տարբերությունների պատճառով որոշ մեկնիչներ առաջարկում են «schevarim» բառի փոխարեն կարդալ «sedim»՝ դևեր («դևերին զոհ մատուցելով»)։
«Նրանց զոհասեղանները կանգնած էին որպես մի քարակույտ՝ արտի ակոսների վրա»։ Զոհասեղանները համեմատվում են այն կույտերի հետ («գաղղիմ»), որոնք գոյանում էին հողի մշակման ժամանակ դուրս բերված քարերից։ Իր մեջ բառախաղ պարունակող («գաղագաղը» կվերածվի «գաղղիմ»−ի) մարգարեի խոսքը վերաբերում է ապագային և իսրայելական զոհասեղանների կործանման սպառնալիք է բովանդակում։ Յոթանասնիցը «gallim» բառը թարգմանել է որպես «χελώναι»՝ կրիաներ․ այստեղից էլ սլավոներենի՝ «կրիաներ էին ագարակի անմշակ հողի վրա» տարբերակը։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եթէ Գաղաադը չկար, ապա սուտ էին իշխանները, որ զոհ էին մատուցում Գաղգաղայում, եւ նրանց զոհասեղանները նման էին կրիաների խոպան հողում:
(Ովսեե 12։12․ Արարատ թարգ․) Եթե անօրենություն կա Գաղաադում, նրանք ունայն են դարձել. Գաղգաղայում արջառներ զոհեցին, նրանց զոհասեղանները քարակույտերի նման են արտի ակոսների վրա։
(Գրաբար) Եթէ ո՛չ Գաղաադ էր, ապա սո՛ւտ էին ի Գաղգաղա իշխանքն որ զոհէին. և սեղանք նոցա իբրև զկրայս ի կո՛րդ ագարակի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: