Ովսեեի մարգարեության մեկնություն 6:11

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եվ քեզ համար էլ, Հո՛ւդա, հունձք է նախատեսված, երբ որ Ես վերադարձնեմ Իմ ժողորդի գերությունը։ (Սինոդական թարգ․)[11]
   
     «Եվ քեզ համար էլ, Հո՛ւդա, հունձք է նախատեսված»։ Այս անհասկանալի արտահայտության մեջ մեկնիչներից ոմանք (սուրբ Եփրեմ Ասորի) ապագայում Հուդային սպասվող բարօրության, իսկ մյուսներն էլ սպասվող աղետների մասին ցուցում են տեսնում։ Երանելի Հերոնիմոսը մարգարեի խոսքերը հետևյալ կերպ է մեկնում․ «Քեզ ապահովության մեջ մի՛ կարծիր, Հո՛ւդա, որովհետև դու Բաբելոն գերության կտարվես, և կգա քո հունձքի ժամանակը»։

    «Երբ Ես վերադարձնեմ Իմ ժողովրդի գերությունը» բառերը տարբեր ձևով են մեկնաբանվում։ Ոմանք սա վերագրում են Հուդային սպասվող աղետների սկսվելու ժամանակին. դա լինելու է այնժամ, երբ Իսրայելը կկրի իր պատիժը և կվերադարձվի հայրենիք: Մյուսներն էլ, հաշվի առնելով «գերությունը վերադարձնել» (schuvet-schavuth) արտահայտության ընդհանրական իմաստը, (Երեմ. 29։14, 30։18)

    11−րդ համարին այլաբանական իմաստ են վերագրում և «Երբ Ես վերադարձնեմ Իմ ժողովրդի գերությունը» համարժեք են համարում «Երբ կփոխեմ Իմ ժողովրդի աղետալի, մեղավոր վիճակը» արտահայտությանը։

    Մարգարեն ցանկանում է ասել, որ նաև Հուդան է ենթարկվելու Աստծու մաքրագործող ու քավիչ դատաստանին, երբ Տերը հանդես գա որպես ժողովրդի Դատավոր՝ նրա անօրենություններն ուղղելու ու նրան սրբության վիճակին վերադարձնելու նպատակով։

--------------------------------
[11](Էջմիածին թարգ.) Յուդան սկսեց այգեկութը, երբ ես գերութիւնից վերադարձրի իմ ժողովրդին»:
(Արարատ թարգ.) Քեզ համար էլ, ո՛վ Հուդա, մի հունձք կա պատրաստված, երբ իմ ժողովրդին կվերադարձնեմ գերությունից։
(Գրաբար) և Յուդա սկի՛զբն արար կթոց. ի դարձուցանել ինձ զգերութիւն ժողովրդեան իմոյ: