Ա․ Լոպուխին
Քանզի ահա, Տերը ելնում է Իր տեղից, կիջնի և կկանգնի երկրի բարձունքների վրա, (Սինոդական թարգ․)[3]
3−4−րդ համարներում մարգարեն պատկերում է Սամարիայի դատաստանի համար Տիրոջ գալուստը։ «Քանզի» շաղկապը ցույց է տալիս, որ 3−րդ համարը նախորդող, մասնավորապես 2−րդ համարի՝ «Թող տեր Աստված ձեր դեմ վկա լինի» բառերի համար որպես բացատրություն է ծառայում։ «Ահա» մակբայը մատնանշում է Աստծո դատաստանի մոտ լինելը։ «Իր տեղից», այսինքն` երկնքից։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ահա նա առաջ կը շարժուի իր տեղից, կ՚իջնի եւ կը հասնի երկրի բարձունքների վրայ:
(Արարատ թարգ․)Որովհետև Տերն ահա դուրս է գալիս իր տեղից և պիտի իջնի և ման գա երկրի բարձրավայրերի վրա։
(Գրաբար) Զի ահաւասիկ խաղասցէ ի տեղւոջէ իւրմէ. իջցէ և հասցէ՛ ի վերայ բարձա՛նց երկրի.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: