Միքիայի մարգարեության մեկնություն 6։10

Ա․ Լոպուխին

10-11․ Մի՞թե այժմ ամբարշտի տանը չեն գտնվի անիրավության գանձեր և զզվելի նվազեցված չափ։ [10] Մի՞թե ես կարող եմ մաքուր լինել անարդար կշիռների և պայուսակում խաբուսիկ կշռաքարերի հետ։ (Սինոդական թարգ․)
   
   10, 11−րդ համարներում թվարկվում են մոտեցող աղետների պատճառները՝ անիրավությունը, մասնավորապես անարդարությամբ գանձերի կուտակումը, սխալ չափի (եփա) և կշիռների միջոցով խաբեությունը։ 10−րդ համարը թարգմանության համար որոշ դժվարություններ է ներկայացնում և Յոթանասնիցում, Վուլգաթայում ու նոր մեկնաբանների մոտ ռուսերեն տեքստից տարբեր [ձևով] է [փոխանցվում]։ Մեր (ենթադրաբար՝ ռուսերեն) տեքստում որպես «haesch» («հա»՝ հարցական մասնիկ և «եշ»՝ «լինել» (հմմտ․ Բ Թագ․ 4։19)) ընդունված և «մի՞թե չի գտնվի» բառերով թարգմանված եբրայերեն «haisch» բառը Յոթանասնիցում, Սիրիականում և Վուլգաթայում «esch−կրակ» իմաստով է հասկացվում։ «Beth» (տանը) բառը Յոթանասնիցը որպես ուղղական հոլովով գոյական («dan») է ընդունել. «ozroth −ունեցվածք, գանձեր» (ծագում է «azar−հավաքել» բառից) բառը կրկնակի է թարգմանվել՝ «θηραυρίζων θησαυροὺς»։ Հավանաբար «veephalveeth» («meta» բառի հետ) արտահայտության փոխարեն «veephah» (չափ, եփա), «rason» (բարակ, փոքրացված), «seumah» (զայրացնող, զզվելի) բառերն ընթերցելով` Յոթանասնիցը «μετὰ ὑβρεος ἀδικῖας− անիրավ հպարտությամբ» բացատրական տարբերակով է թարգմանում։ Այստեղից էլ ծագում է սլավոներենի «եթե ոչ հուրը և անօրենի տունը, որ անիրավ հպարտությամբ անօրեն գանձեր է գանձում» ընթերցումը, այսինքն՝ «արդյո՞ք ամեն ինչ ոչնչացնող կրակն իր մեջ չի պարունակում անօրենի տունը, որն անիրավության գանձեր է հավաքում»։ Նորագույն մեկնաբանները անհասկանալի «haisch» բառը «haeschschah»−ով են ուղղել (ծագում է «naschah−տեղաշարժել» բառից, «հիֆիլ»−ի մեջ՝ «հեռու մղել, թողնել առանց պատժի»), և «մի՞թե ես առանց պատժի կթողնեմ անիրավի տունը» տարբերակով են փոխանցել (Մարտի, Գոոնակեր)։ 11−րդ համարը լրացնում է 10−րդ համարի գաղափարը։ «Մի՞թե ես կարող եմ մաքուր լինել» («haeskeh»−ն ծագում է «sachah» բառից). 9−16−րդ համարներում խոսքը Աստծո անունից է. այդ պատճառով էլ 11−րդ համարը պետք է «մի՞թե Ես կարող եմ մաքրել նրան (haasakkehu)» տարբերակով թարգմանել։ Նույն տարբերակն է նաև Վուլգաթայում՝ «num guid justificabo−մի՞թե կարդարացնեմ»։ Յոթանասնիցում հարցը 3−րդ դեմքով է տրվում, այստեղից էլ ծագում է սլավոներենի «մի՞թե անօրենը չափով (ἐν ζυγφ՝ կշռով) և անիրավության կշռաքարով (ռուսերեն՝ «կշռաքարեր») կարդարանա»։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) եւ անօրէն տունը, որ անօրէն գանձեր է գանձում հպարտութեամբ եւ անիրաւութեամբ:
(Արարատ թարգ․) Դեռ ինչքա՞ն պիտի անօրեններն իրենց տներում հավաքեն խաբեությամբ ձեռք բերված գանձեր, դեռ ինչքա՞ն պիտի օգտագործեն թերի չափեր։
(Գրաբար) եթէ ո՛չ հուր, և տուն անօրինի որ գանձէ զգանձս անօրէնս, և հպարտութեամբ անիրաւութեան։