Ա․ Լոպուխին
Ով մարդ, քեզ ասվել է, թե որն է բարին, և ինչ է Տերը քեզանից պահանջում․ արդարաբար գործել, սիրել ողորմության գործեր և խոնարհաբար քայլել քո Աստծո առջև։ (Սինոդական թարգ․)[8]
Մարգարեն ցույց է տալիս Աստծուն գոհացնելու ճշմարիտ ճանապարհը՝ արդարադատություն, ողորմածություն և խոնարհություն։ Մարգարեն, ինչպես իրեն նախորդող Ամովսը, Ովսեեն և Եսային, 8−րդ համարում չի մերժում զոհաբերություններն ընդհանրապես, այլ բացատրում է, թե որ դեպքերում են դրանք Աստծո աչքում արժեք ստանում (Ամ. 4։4, Ովս. 5։6, 8։5, Ես. 1)։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Պատմուե՞ց քեզ, ո՛վ մարդ, թէ ի՛նչ է բարին եւ ի՞նչ է ուզում քեզնից Տէրը. իրաւունք հաստատել, ողորմութիւն սիրել եւ պատրաստ լինել քո Տէր Աստծու յետեւից գնալու:
(Արարատ թարգ․) Քեզ հայտնել է, ո՛վ մարդ, թե ի՛նչն է բարի, և Տերն ի՛նչ է պահանջում քեզանից. միայն իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ քո Աստծու հետ։
(Գրաբար) Պատմեցա՛ւ քեզ ո՛վ մարդ՝ զի՞նչ է բարի, կամ զի՞նչ խնդրէ ի քէն Տէր. բայց առնե՛լ զիրաւունս, և սիրել զողորմութիւն. և պատրա՛ստ լինել երթալոյ զկնի Տեառն Աստուծոյ քոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: