Միքիայի մարգարեության մեկնություն 7։13

Ա․ Լոպուխին

Իսկ այդ երկիրը, նրա բնակիչների մեղքի համար անապատի կվերածվի, նրանց գործունեության պտուղների համար։ (Սինոդական թարգ․)[13]
   
   «Իսկ այդ երկիրը», այսինքն՝ Իսրայելի նկատմամբ թշնամաբար տրամադրված ժողովուրդների երկիրը, այլ ոչ թե Հրեական երկիրը կամ Պաղեստինը, ինչպես ենթադրում են Հիտցիգը, Կլեյներտը և այլք։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եւ երկիրը կ՚ապականուի իր բնակիչներով հանդերձ՝ իր գործերի պտուղի պատճառով:
(Արարատ թարգ․) Եվ երկիրն ամայի պիտի լինի իր բնակիչների պատճառով՝ որպես նրանց արարքների պտուղ։
(Գրաբար) Եւ եղիցի երկիրն յապականութիւն հանդերձ բնակչօքն իւրովք ի պտղոյ գործոց նոցա։