Ա․ Լոպուխին
Ինչպես Եգիպտական երկրից քո ելքի օրերին, հրաշալի գործեր ցույց կտամ նրան։ (Սինոդական թարգ․)[15]
Ըստ ռուսերեն թարգմանության՝ 15−րդ և հաջորդող համարները բովանդակում են Տիրոջ պատասխանը մարգարեի աղոթքին։ Սակայն և՛ Յոթանասնիցի ընթերցումը, և՛ խոսքի համատեքստը խոսում են այն մասին, որ 15−րդ համարում շարունակվում է մարգարեի աղոթքը։ Այդ պատճառով ավելի լավ է «areenu−ցույց կտամ նրան» (ծագում է «raah» բառից՝ տեսնել, «հիֆիլ» բառի 3−րդ դեմքից) արտահայտության փոխարեն ընթերցել «haneenu−ցույց տուր մեզ» (հրամայական եղանակ՝ 1−ին դեմք)։ Հաշվի առնելով ժողովրդի ծանր վիճակը՝ մարգարեն Տիրոջը հենց այնպիսի հրաշալի օգնության համար է աղոթում, որը եղել էր Եգիպտոսից ելքի ժամանակ։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Եւ ինչպէս Եգիպտացիների երկրից քո ելքի օրերին, ես հրաշքներ ցոյց պիտի տամ նրանց:
(Արարատ թարգ․) Եգիպտոսի երկրից քո դուրս գալու օրերի պես սքանչելիքներ պիտի ցույց տամ նրանց։
(Գրաբար) Եւ ըստ աւուրց ելիցն քոց յերկրէն Եգիպտացւոց, ցուցից նոցա սքանչելիս։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: