Քանզի Քոնն  են արքայությունը,  զորությունը և փառքը հավիտյանս Ամէն

Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. Ամեն (գրաբար)

 

Ասում է` «Դո՛ւ ես մեզ վրա տեր, Քո թագավորության ներքո ենք գրավված, չարին իշխանություն մի՛ տուր` Քո թագավորության ծառաներին վտանգելու»: Բայց տես, թե աղոթքի խոսքերին ինչպես է համապատասխանում նաև նրա այս ավարտը: Որովհետև «մի՛  տար  դեպի  փորձություն,  այլ  փրկիր չարից» ասելուց հետո ավելացնում է. «Որովհետև Քոնն են արքայությունը և զորությունը». այսինքն` եթե մեկին փորձում ու վտանգում է նա, ով իշխանություն ունի նրա վրա, և չարչարում, ով չարչարելու զորություն ունի, մենք Քո՛ սեփականությունն ու արարածներն ենք, Քո՛ տերության ներքո և ո՛չ թե չարի, ամբողջ զորությունը Քո՛նն է և ո՛չ թե նրանը, եթե արժանի ենք լինում փորձվելու, Քո` Տիրո՛ջդ ձեռքը թող մատնվենք և ո՛չ թե թշնամու: Եթե Դավիթը, մարդկանց հարուցած փորձանքը թողած, հրաժարվեց դրանից և աղաղակեց. «Թող Տիրո՛ջ  ձեռքը  մատնվեմ  և  ո՛չ  թե  մարդկանց» (Բ Թագ. 24:14), մենք որքա՛ն ավելի պիտի հրաժարվենք նախանձող թշնամու անզեղջ փորձանքների մարտից: Մեզ վրա եղած զորությունն ու տերությունը Քո՛նն են. ինչպես որ խնամք ես տանում, Դու` Տե՛րդ պատժիր ծառաներիս, երբ կամենում ես: Եվ Քեզ  փա՜ռք  այժմ  և  գալիք  հավիտյաններում: Ամեն

 

Նախորդը՝

Եվ մի՛ տար մեզ դեպի փորձություն, այլ փրկի՛ր մեզ չարից