Եւ զի փառօք նստաւ ընդ աջմէ Հօր.
Սա նույնպես Նրա մարդկության մասին է ասվում: Քանզի Աստվածությամբ Որդին մի՛շտ է Հորն աթոռակից ու փառակից` բնավորաբա՛ր և ո՛չ թե ստացական կերպով ու հետնաբար: Սակայն անճառելի Տնօրինությունից հետո մարդկայինը Նրանն է ասվում, և մարդուն վայել [այդ բաները] պատիվ ու փառք են, որովհետև Նրա մարդկությունն անբաժանելի է Նրա աստվածությունից: Մեկ և Նույն [Քրիստոսի] մասին է ասվում, և դավանվում է դեպի հայրական փառքը բարձրացած Աստծո Որդու` տեր լինելը: Ուստի նաև ասվում է.
Հաջորդը՝
19․ Գալու է նույն մարմնով և Հոր փառքով` [դատելու ողջերին և մեռյալներին].
Նախորդը՝
17․ Հարություն առած նույն մարմնով ելավ երկինք.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: