Գիրք` 42. Զաքարիա

Ներածութիւն

   
   Զաքարիայի գիրքը կարելի է կոչել նաեւ յոյսի գիրք։ Յիրաւի, այս գիրքը մասնաւորապէս ցոյց է տալիս մեզ, թէ ինչպէս իսրայէլական համայնքի յոյսը ժամանակի ընթացքում դառնում է աւելի որոշակի։
   Գիրքը ներկայացնում է երկու առանձին մասեր։ Առաջին մասը (գլ․ 1-8) պարունակում է 520-ից 518 թուականներին վերաբերող մարգարէութիւններ, որոնք արտասանուել են, բնականաբար, Անգէ մարգարէի ժամանակակից մի մարգարէի կողմից։ Այս մարգարէութիւնները առաւելապէս տեսիլքների ձեւ ունեն։ Դրանք հաստատում են, որ տաճարի վերակառուցումը, ինչպէս նաեւ Երուսաղէմի վերահաստատումը իր գլխաւոր դերի մէջ, նշում են մի նոր դարաշրջանի սկիզբը։ Այդ դարաշրջանի սկզբնաւորումը նշելու համար Աստուած ընտրում է կառավարիչ Զորաբաբէլին եւ քահանայապետ Յեսուին։ Իսրայէլացիների յոյսը աւելի ու աւելի պիտի կենտրոնոնայ այն պահի սպասման վրայ, երբ Աստծու թագաւորութիւնը տարածուի ամբողջ երկրի վրայ։ Միաժամանակ այդ յոյսը կապւում է Աստծու կողմից ընտրուած մի մարդու առաքելութեան հետ։
   Զաքարիայի գրքի երկրորդ մասը (գլ․ 9-14), որը գրուած է առաջինից աւելի ուշ, կանգ է առնում վերոյիշեալ երկու երեւույթների վրայ։ Այս մասում գիրքը տալիս է յատկանշական գծերն այն մարդու, որը հաստատելու է Աստծու թագաւորութւընը՝ փոխնիփոխ ներկայացնելով նրան որպէս խոնարհ եւ յաղթական մի թագաւորի, որպէս մի հովուի կամ որպէս մահապարտ մի առաքեալի։ Աւետարանիչները օգտագործել են այս դծերը՝ ներկայացնելու համար Յիսուսի անձն ու նրա առաքելութիւնը մասնաւորապէս այն դրուագներում, որոնք վերաբերում են նրա մահուանը (տես՝ Մատթ․ 21։4-5․ Մատթ․ 26։31, Մարկ․ 14։27, Յովհ 19։37)։