Գիրք` 26. Յուդա Առաքեալի թուղթը

Ներածութիւն

   
   Յուդա առաքեալի թուղթը ուղղուած է ոչ թէ առանձին մի համայնքի, այլ քրիստոնեաներին ընդհանրապէս: Նրա պատգամը նման է Պետրոս առաքեալի երկրորդ թղթի պատգամին. երկուսն էլ պայքարում են այն մարդկանց դէմ, որոնք տարածում են կործանարար վարդապետութիւններ եւ աչքի են ընկնում իրենց անբարոյութեամբ:
   Մի կարճ նախաբանից յետոյ հեղինակը զայրոյթով յարձակւում է կեղծ վարդապետութիւններ տարածողների դեմ, որոնք թափանցել էին Եկեղեցուց ներս, եւ յայտնում է, որ նրանք բոլորն էլ պիտի արժանանան երկնային խստագոյն դատաստանի: Միւս կողմից՝ նա յորդորում է հաւատացեալներին, որ հաստատ մնան իրենց հաւատի մէջ: Թուղթն աւարտւում է մի փառաբանութեամբ՝ ուղղուած «միակ Աստծուն եւ մեր փրկչին՝ Յիսուս Քրիստոսին»:
   Եթէ այս թուղթը մի կողմից վեր է հանում ստի զօրութեան ահազդեցիկ բնոյթը, միւս կողմից, դրան հակառակ, ընդգծում է այն օգնութիւնն ու յոյսը, որ ունեն քրիստոնեաները ի Յիսուս Քրիստոս՝ Սուրբ Հոգու միջոցով: