1․ Խաւսեցաւ Տէր զամենայն զպատգամս զայսոսիկ` եւ ասէ.
2․ Ես եմ ՏԷր Աստուած քո որ հանի զքեզ յերկրէն Եգիպտացւոց ի տանէ ծառայութեան:
3․ Մի եղիցին քեզ այլ աստուածք բաց յինէն:
4․ Մի արասցես դու քեզ կուռս ըստ ամենայն նմանութեան. որ ինչ յերկինս ի վեր, եւ որ ինչ յերկիր ի խոնարհ, եւ որ ինչ ի ջուրս ի ներքոյ երկրի:
5․ Մի երկիրպագանիցես նոցա, եւ մի պաշտեսցես զնոսա. զի ես եմ Տէր Աստուած քո` Աստուած նախանձոտ, որ հատուցանեմ զմեղս հարանց` որդւոց, յերիս եւ ի չորս ազգս ատելեաց իմոց:
6․ Եւ առնեմ զողորմութիւն ի հազար ազգս սիրելեաց իմոց, եւ ոյք պահեն զհրամանս իմ:
7․ Մի առնուցուս զանուն Տեառն Աստուծոյ քոյ ի վերայ սնոտեաց. զի ոչ սրբեսցէ Տէր զայն, որ առնուցու զանուն նորա ի վերայ սնոտեաց:
8․ Յիշեսջիր զաւրն շաբաթուց սրբել զնա:
9․ Զվեց աւր գործեսցես, եւ արասցես զամենայն գործս քո:
10․ Յաւուրն եւթներորդի շաբաթ Տեառն Աստուծոյ քում, մի գործեսցես ի նմա զամենայն գործ քո դու եւ ուստր քո եւ դուստր քո, ծառայ քո, եւ աղախին քո. եզն քո եւ էշ քո, եւ ամենայն անասուն քո. եւ եկն քո եւ պանդուխտն քո որ ի քեզ:
11․ Զի զվեց աւր արար Տէր Աստուած զերկինս եւ զերկիր, եւ զծով եւ զամենայն որ ի նոսա, եւ հանգեաւ յաւուրն եւթներորդի. վասն այնորիկ աւրհնեաց Տէր զաւրն եւթներորդ, եւ սրբեաց զնա:
12․ Պատուեա զհայր քո եւ զմայր քո. զի քեզ բարի լիցի, եւ զի երկայնակեաց լինիցիս ի վերայ երկրին բարութեան` զոր Տէր Աստուած տացէ քեզ:
13․ Մի սպանաներ:
14․ Մի շնար:
15․ Մի գողանար:
16․ Մի սուտ վկայութիւն վկայեր զընկերէ քումմէ:
17․ Մի ցանկանար տան ընկերի քոյ, եւ մի անդոյ նորա: Մի ցանկանար կնոջ ընկերի քոյ, եւ մի ծառայի նորա, եւ մի աղախնոյ նորա, եւ մի եզին նորա, եւ մի իշոյ նորա, եւ մի ամենայն անասնոյ նորա. եւ մի ամենայնի զինչ ընկերին քոյ իցէ:
18․ Եւ ամենայն ժողովուրդն տեսանէր զձայնն եւ զճառագայթսն, եւ զբարբառ փողոյն` եւ զլեառնն ծխեալ: Զահի հարաւ ամենայն ժողովուրդն, եւ խորշեցաւ. եկաց ի հեռաստանէ:
19․ Եւ ասեն ցՄովսէս. Դու խաւսեաց ընդ մեզ` եւ լուիցուք. եւ մի խաւսեսցի ընդ մեզ Աստուած` գուցէ մեռանիցիմք:
20․ Եւ ասէ ցնոսա Մովսէս. Քաջալերեցարուք. զի վասն փորձելոյ զձեզ եկն առ ձեզ Աստուած. որպէս զի լինիցի երկիւղ նորա ի ձեզ, զի մի մեղանչիցէք:
21․ Եւ կայր ժողովուրդն ի հեռաստանէ. եւ Մովսէս եմուտ ի մէգն ուր էր Աստուած:
22․ Եւ ասէ Տէր ցՄովսէս. Այսպէս ասասցես դու տանդ Յակոբայ, եւ պատմեսցես որդւոցդ Իսրայէլի: Դուք ձեզէն տեսէք, զի յերկնից խաւսեցայ ընդ ձեզ:
23․ Մի առնիցէք ձեզ աստուածս ոսկեղէնս եւ աստուածս արծաթեղէնս:
24․ Սեղան` հողեղէն արասջիք ինձ, եւ մատուսջիք ի նմա զողջակէզս ձեր, եւ զփրկութիւնս ձեր, զոչխարս ձեր, եւ զարջառս ձեր. յամենայն տեղիս ուր անուանեցից զանուն իմ անդ. եւ եկից առ քեզ եւ աւրհնեցից զքեզ:
25․ Ապա թէ սեղան ի քարանց առնիցես ինձ, մի շինեսցես ինձ զնոսա կոփածոյս. քանզի զձեռին քո մերձեցուցեր ի նա, եւ պղծեալ է:
26․ Մի ելանիցես ընդ աշտիճանս ի սեղան իմ, զի մի մերկասցին առականք քո ի վերայ նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: