Գիրք` 2. Ելք

Գլուխ 22

   
1․ Իսկ եթէ գողասցի ոք արջառ կամ ոչխար, եւ սպանցէ կամ վաճառեսցէ, հինգ արջառ ընդ արջառոյն տուժեսցի. եւ չորս ոչխար ընդ ոչխարին:

2․ Իսկ եթէ յական գտանիցի գող. եւ խոցեալ մեռցի, չէ այն նմա ի սպանութիւն:

3․ Ապա թէ արեւն ի վերայ նորա ծագիցէ, մահապարտ է, փոխարէն մեռցի: Ապա թէ ոչ ինչ գտանիցի նորա, վաճառեսցի փոխանակ գողութեան իւրոյ:

4․ Իսկ եթէ ըմբռնեսցի, եւ գտցի ի ձեռին նորա գողաւնն` յարջառոյ եւ յիշոյ մինչչեւ ցոչխար` կրկին տուժեսցի:

5․ Եթէ արածիցէ ոք զանդ` կամ զայգի, եւ թոյլ տայցէ խաշին իւրում արածել զանդ այլոց, յիւրմէ անդոյ անտի տուժեսցի ըստ արդեանն: Ապա թէ զամենայն իսկ զանդն արածիցէ, զընտիր կողմն անդոյ իւրոյ, եւ զընտիր այգւոյ իւրոյ տուժեսցի:

6․ Իսկ եթէ ելանիցէ հուր, եւ գտանիցէ փուշ, եւ ընդ նմին այրիցէ զկալ` կամ զաւրան կամ զանդ, տուժելով տուժեսցի որոյ զհրդեհն հանեալ իցէ:

7․ Իսկ եթէ ոք տացէ ընկերի իւրում արծաթ, կամ այլ ինչ կարասի զիւր յաւանդ, եւ գողանայցի ի տանէ առնն. եթէ գտցի որ գողացաւն, կրկին տուժեսցի:

8․ Ապա թէ ոչ գտցի որ գողացաւն, մատիցէ տէր տանն առաջի Աստուծոյ, եւ երդուիցի, եթէ իւր չէ նենգեալ ամենեւին զաւանդ ընկերի իւրոյ.

9․ ըստ ամենայն վնասակար բանի, յարջառոյ` եւ յիշոյ` եւ յոչխարէ, եւ ի հանդերձէ, եւ յամենայն կորստենէ որում վնասակար առնիցեն: Որ զինչ իցէ` առաջի Աստուծոյ եկեսցէ դատաստան երկոցուն. եւ որ ոք ի նոցանէ ըմբռնեսցի ի ձեռն Աստուծոյ, կրկին տուժեսցի ընկերի իւրում:

10․ Եւ եթէ տայցէ ոք ընկերի իւրում էշ, կամ եզն, կամ ոչխար, կամ այլ ինչ անասուն ի պահեստ, եւ բեկցի` կամ մեռցի` կամ գերի վարեսցի, եւ ոչ ոք գիտասցէ.

11․ երդումն Աստուծոյ լիցի ի մէջ երկոցուն, եթէ նենգանաւք ինչ չիցէ գնացեալ ամենեւին ընդ աւանդ ընկերին իւրոյ. ապա յանձն առցէ տէր նորա. եւ մի տուժեսցի:

12․ Իսկ եթէ գողութեամբ գողանայցի ի նմանէ,, տուժեսցի տեառն նորա:

13․ Ապա թէ գազանաբեկ լինիցի, ածցէ վկայ ի գէշ անդր. եւ մի տուժեսցի:

14․ Իսկ եթէ ոք խնդրեսցէ ոք անաւթ յընկերէ իւրմէ, եւ բեկցի կամ մեռցի, կամ գերի գնասցէ, եւ տէր նորա չիցէ ընդ նմա, տուժելով տուժեսցի:

15․ Ապա թէ տէր նորա ընդ նմա իցէ` ոչ տուժեսցի: Ապա թէ ի վարձու առեալ իցէ, ընդ վարձուց իւրոց եղիցի նմա:

16․ Իսկ եթէ ոք խաբեսցէ զկոյս զոչ խաւսեալ` եւ ննջեսցէ ընդ նմա, վարձանաւք վարձեսցի զնա իւր կնութեան:

17․ Եւ եթէ ոչ առնուցու յանձն հայր նորա տալ զնա նմա կնութեան, տուժեսցի արծաթ հաւր նորա որպէս իցեն վարձանք կուսից:

18․ Զկախարդս մի ապրեցուցանիցէք:

19․ Զամենայն որ խառնակիցի ընդ անասուն, մահու սպանանիջիք:

20․ Որ դից զոհէ` սատակեսցի, բայց միայն Տեառն:

21․ Զպանդուխտն` մի չարչարիցէք` եւ մի նեղէք զնա, զի եւ դուք պանդուխտք էիք յերկրին Եգիպտացւոց:

22․ Զամենայն զայրի` եւ զորբ` մի չարչարիցէք:

23․ Ապա թէ չարչարելով չարչարիցէք զնոսա, եւ բողոք բարձեալ աղաղակիցեն առ իս, լսելով լուայց աղաղակի նոցա:

24․ Եւ բարկացայց սրտմտութեամբ եւ կոտորեցից զձեզ սրով. եւ եղիցին կանայք ձեր այրիք, եւ մանկունք ձեր որբք:

25․ Եւ եթէ արծաթ փոխ տայցես եղբաւր քում, որ աղքատ իցէ` առ քեզ, մի ճեպեսցես զնա. եւ մի արկանիցես նմա տոկոսիս:

26․ Եւ եթէ գրաւեսցես զբաճկոն ընկերի քոյ, նախ քան զմտանել արեւու դարձուսցես անդրէն:

27․ Զի այն է վերարկու նորա, եւ այն է հանդերձ առականաց նորա որով ննջիցէ: Եւ եթէ բողոքիցէ առ իս` լուայց նմա. քանզի ողորմած եմ:

28․ ԶԱստուածս քո մի բամբասեսցես: Եւ զիշխան ժողովրդեան քոյ մի հայհոյեսցես:

29․ Զպտուղ կալոյ քոյ եւ զհնձանի մի հատանիցես: Զանդրանիկս որդւոց քոց ինձ տացես:

30․ Նոյնպէս արասցես զարջառ քո, եւ զոչխար քո, եւ զէշ քո: Զեւթն աւր` եղիցի ընդ մարբ իւրով, եւ յաւուրն ութերորդի` տացես զնա ինձ:

31․ Եւ մարդք սուրբք լինիջիք ինձ, զի ես եմ Տէր Աստուած ձեր: Զմիս գազանաբեկին ի բացի` մի ուտիցէք, այլ շան ընկեսջիք: