1․ Եւ համբաւ սուտ` մի ընդունիցիս: Մի հաւանիցիս ընդ անիրաւի` լինել վկայ անիրաւ:
2․ Մի յաւժարեսցիս ընդ բազումս ի չարիս: Մի յաւելուցուս ի բազմութիւն միտել ընդ բազումս առ ի խոտորելոյ զիրաւունս:
3․ Եւ մի ողորմեսցիս տնանկին ի դատաստանի:
4․ Եւ եթէ պատահեսցես եզին թշնամւոյ քոյ, կամ իշոյ նորա մոլորելոյ, դարձուսցես եւ հասուսցես զնա առ նա:
5․ Եւ եթէ տեսանիցես զգրաստ ընկերի քոյ` անկեալ ընդ բեռամբ, մի զանց առնիցես առ զնովաւ, այլ յարուսցես զնա ընդ նմա:
6․ Մի խոտորիցես զիրաւունս տնանկին ի դատաստանի իւրում:
7․ Յամենայն ի զուր բանէ` ի բաց լինիցիս. եւ զարդարն եւ զանպարտն մի սպանանիցես. եւ զամպարիշտն մի ապրեցուցանիցես վասն կաշառաց.
8․ եւ կաշառ` մի առնուցուս. զի կաշառ կուրացուցանէ զաչս համարձակահայեաց, եւ ապականէ զբանս արդարս:
9․ Եւ զպանդուխտն մի նեղես. քանզի ճանաչէք դուք զանձինս պանդխտաց. զի եւ դուք պանդուխտք էիք յերկրին Եգիպտացւոց:
10․ Զվեց ամ սերմանեսցես զերկիր քո, եւ ժողովեսցես զարմտիս նորա:
11․ Եւ յամին եւթներորդի թողութիւն արասցես, եւ հանգուսցես զնա: Եւ կերիցեն տնանկք ազգի քոյ. եւ զմնացեալն ի նոցանէ կերիցեն գազանք վայրի. այսպէս արասցես զայգի քո եւ զձիթենի քո:
12․ Զվեց աւր գործեսցես զգործ քո. եւ յաւուրն եւթներորդի հանգիցէ եզն քո եւ էշ քո, եւ հանգիցէ որդի աղախնոյ քոյ եւ պանդխտին:
13․ Զամենայն զոր ասացի ձեզ` պահեսջիք. եւ զանուն աստուածոց աւտարաց մի յիշիցէք. եւ մի լուիցի ի բերանոյ ձերմէ:
14․ Երիս ժամանակս ի տարւոջ արասջիք ինձ տաւնս:
15․ Զտաւն բաղարջակերացն պահեսջիք. զեւթն աւր բաղարջ կերիջիք, որպէս պատուիրեցի ձեզ ըստ ժամանակի ամսոյն կանխոց. զի ի նմա ելէք դուք յերկրէն Եգիպտացւոց: Ոչ երեւեսցիս առաջի իմ դատարկաձեռն:
16․ Եւ զտաւն ամարայնոյ առաջնոյ արմտեաց քոց արասցես զգործոց քոց, որ ինչ վարեալ իցէ յանդի քում: Եւ զտաւն կատարածի ելից տարւոյն, ի ժողովել գործոց քոց յանդէ:
17․ Երիս ժամանակս ի տարւոջ յանդիման լիցի ամենայն արու քո առաջի Տեառն Աստուծոյ:
18․ Եւ մի զոհեսցես ի վերայ խմորոյ զարիւն զոհից քոց: Եւ մի ագցի ճարպ տաւնի իմոյ մինչչեւ ցառաւաւտ:
19․ Զպտուղս առաջին արմտեաց քոց բերցես ի տուն Տեառն Աստուծոյ քոյ: Եւ մի եփեսցես զգառն ի կաթն մաւր իւրոյ:
20․ Եւ ահա ես առաքեմ զհրեշտակ իմ առաջի երեսաց քոց, զի պահեսցէ զքեզ ի ճանապարհի. որպէս զի տարցի զքեզ յերկիրն, զոր պատրաստեցի քեզ:
21․ Զգոյշ լեր անձին քում եւ լուիցես, եւ մի անհաւան լինիցիս նմա. զի ոչ խորշեսցի ի քէն. քանզի անուն իմ ի վերայ նորա է:
22․ Եւ եթէ լսելով լուիցես ձայնի իմում, եւ արասցես զամենայն զոր ինչ ասացի քեզ, եղէց թշնամի թշնամեաց քոց. եւ հակառակ կացից հակառակորդաց քոց:
23․ Զի երթիցէ հրեշտակ իմ առաջնորդել քեզ. եւ տարցի զքեզ առ Ամովրհացին, եւ Քետացի, եւ Փերեզացի, եւ Քանանացի, եւ Գերգեսացի, եւ Խեւացի, եւ Յեբուսացի. եւ սատակեցից զնոսա:
24․ Մի պագանիցես երկիր աստուածոց նոցա, եւ մի պաշտեսցես զնոսա. եւ մի առնիցես ըստ գործոց նոցա, այլ քակելով քակեսցես զնոսա, եւ մանրելով մանրեսցես զարձանս նոցա:
25․ Եւ պաշտեսցես զՏէր Աստուած քո. եւ աւրհնեցից զհաց քո եւ զջուր քո, եւ դարձուցից ի ձէնջ զախտ:
26․ Եւ մի եղիցի անսերմ եւ ամուլ յերկրի քում. զթիւ աւուրց քոց լցուցից:
27․ Եւ զահ իմ առաքեցից առաջնորդել քեզ. եւ զարհուրեցից զամենայն ազգս յորս մտանիցես ի նոսա: Եւ տաց զամենայն հակառակորդս քո փախստականս:
28․ Եւ առաքեցից առաջի քո զպիծակ. եւ մերժեսցէ զԱմովրհացին, եւ զԽեւացին, եւ զՔանանացին, եւ զՔետացին յերեսաց քոց:
29․ Եւ ոչ մերժեցից զնոսա յերեսաց քոց ի միում աւուր ամի. զի մի երկիրն անապատ լինիցի, եւ բազմանայցեն ի վերայ քո գազանք երկրին:
30․ Առ սակաւ սակաւ մերժեցից զնոսա ի քէն. մինչչեւ աճեսցես եւ ժառանգեսցես զերկիր:
31․ Եւ եդից զսահմանս քո ի Կարմիր ծովէ մինչչեւ ի ծովն Փղշտացւոց. եւ յանապատէն մինչչեւ ցգետն մեծ Եփրատ: Եւ մատնեցից ի ձեռս ձեր զբնակիչս երկրին. եւ մերժեցից զնոսա ի քէն:
32․ Եւ դու` մի դնիցես ընդ նոսա, եւ ընդ դիս նոցա ուխտ:
33․ Եւ մի բնակեսցեն յերկրի քում, զի մի յանցուցանիցեն զքեզ առ իս: Զի եթէ ծառայեսցես դից նոցա, նոքա լիցին քեզ ի գայթագղութիւն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: