Գիրք` 2. Ելք

Գլուխ 30

   
1․ Եւ արասցես սեղան խնկակալ խնկոց յանփուտ փայտից:

2․ Եւ արասցես զնա կանգնաւ յերկայնութիւն, եւ կանգնաւ ի լայնութիւն, չորեքկուսի լինիցի. եւ յերկուց կանգնոց բարձրութիւն նորա. եւ եղջիւրք իւր անդստին ի նմանէ լինիցին:

3․ Եւ պատեսցես զնոսա ոսկւով սրբով. զվանդակն նորա եւ զկողմանս շուրջանակի, եւ զեղջեւրս նորա. եւ արասցես նմա պսակ ոսկի շուրջանակաւ շուրջանակի:

4․ Եւ երկուս աւղս ոսկիս սուրբս արասցես ընդ շուրջանակաւ պսակի նորա յերկոցունց կողմանց:

5․ Եւ արասցես յերկոսին անկիւնս նորա. եւ եղիցին լծակք աւղալամբացն բառնալ զնա նոքաւք:

6․ Եւ արասցես զլծակսն յանփուտ փայտից, եւ պատեսցես զնոսա ոսկւով:

7․ Եւ դիցես զնա յանդիման վարագուրին, որ իցէ առաջի տապանակին վկայութեան, ընդդէմ վկայութեանն` որ իցէ առ վկայութեամբքն, որովք երեւեցայց քեզ անդ:

8․ Եւ արկցէ ի վերայ նորա Ահարոն խունկս հանդերձեալ` աղացեալ մանր իբրեւ զփոշի. ընդ առաւաւտս առաւաւտս, յորժամ զճրագսն հանդերձիցէ. ծխեսցէ խունկ ի վերայ նորա:

9․ Եւ յորժամ լուցանիցէ Ահարոն զճրագսն երեկորին, ծխեսցէ ի վերայ նորա խունկս յաճախութեան հանապազորդ առաջի Տեառն յազգս իւրեանց:

10․ Եւ ոչ հանիցէք ի վերայ նորա խունկ աւտար, եւ պտուղս, եւ զոհս, եւ նուէրս մի նուիրիցէք ի վերայ նորա:

11․ Եւ քաւեսցէ Ահարոն ի վերայ եղջերաց նորա միանգամ ի տարւոջ` յարենէ առ ի վասն մեղացն սրբութեան եւ քաւութեան. մի անգամ ի տարւոջ սրբեսցէ զնա յազգս նոցա, զի սրբութիւն սրբութեանց Տեառն է:

12․ Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ. Եթէ ունիցիս զհամար որդւոցն Իսրայէլի ի հանդիսի իւրեանց: Եւ տացեն իւրաքանչիւր փրկանս ընդ անձին իւրոյ Տեառն` ըստ հանդիսին իւրեանց. եւ մի լինիցի ի նոսա մահ ի հանդիսի անդ իւրեանց:

13․ Եւ այս ինչ է զոր տացեն որք անցանիցեն ի հանդիսի անդ. զկէս երկդրամենին, որ իցէ ըստ սրբութեան երկդրամենին. քսան դանգ է երկդրամեանն. եւ կէս երկդրամենին եղիցի հաս Տեառն:

14․ Ամենայն որ անցանիցէ ի հանդիսի անդ` ի քսան ամենից եւ ի վեր` տացեն հաս Տեառն:

15․ Մեծատունն` մի յաւելցէ. եւ տնանկն` մի պակասեցուսցէ

16․ ի կիսոյ երկդրամենին ի տալ անդ զհաս Տեառն յորդւոցն Իսրայէլի, առնել քաւութիւն` վասն անձանց ձերոց: Եւ առցես զարծաթ հասին յորդւոցն Իսրայէլի, եւ տացես զնա ի գործ խորանին վկայութեան. եւ եղիցի որդւոցն Իսրայէլի յիշատակ առաջի Տեառն, քաւել վասն անձանց նոցա:

17․ Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի` եւ ասէ.

18․ Արա աւազան պղնձի, եւ զխարիսխ նորա պղնձի առ ի լուանալոյ ի նմա: Եւ դիցես զնա ընդ խորանն վկայութեան եւ ընդ սեղանն. եւ արկցես ի նա ջուր:

19․ Եւ լուասցեն Ահարոն եւ որդիք նորա ի նմանէ զձեռս եւ զոտս իւրեանց,

20․ յորժամ մտանիցեն ի խորանն վկայութեան` լուասցին ջրով` եւ մի մեռանիցին. կամ յորժամ մերձենայցեն ի սեղանն պաշտել, եւ հանել զողջակէզսն Տեառն, լուասցեն զձեռս եւ զոտս իւրեանց`

21․ զի մի մեռանիցին: Եւ եղիցի նոցա աւրէն յաւիտենական. նմա եւ որդւոց նորա յետ նորա:

22․ Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի,

23․ եւ ասէ. Եւ դու առ քեզ խունկս անուշունս. ծաղիկս ընտիր զմըռնենեաց հինգ հարիւր սիկղ. եւ կինամոմոն զանոյշ, զկէս այնորիկ երկերիւր եւ յիսուն. եւ զխունկեղէգն զանոյշ երկերիւր եւ յիսուն:

24․ Եւ հիրիկ հինգ հարիւր սիկղ ըստ սրբութեանն. եւ եւղ ձիթենեաց հիմենեաւ միով:

25․ Եւ արասցես զայն եւղ յաւծումն սրբութեան. եւղ եփեալ ըստ արուեստի իւղագործաց. եւղ յաւծումն սրբութեան լինիցի:

26․ Եւ աւծցես ի նմանէ զխորանն վկայութեան, եւ զտապանակն վկայութեան.

27․ եւ զսեղանն եւ զամենայն զկահ նորա: Եւ զաշտանակ եւ զամենայն զկահ նորա. եւ զսեղանն խնկոց:

28․ Եւ զսեղանն ողջակիզաց, եւ զամենայն զկահ նորա. եւ զաւազանն, եւ զյատակս նորա:

29․ Եւ սրբեսցես զնոսա. եւ եղիցի սրբութիւն սրբութեանց. ամենայն որ մերձենայցէ ի նոսա` սրբեսցի:

30․ Եւ զԱհարոն եւ զորդիս նորա աւծցես եւ սրբեսցես զնոսա ինձ ի քահանայութիւն:

31․ Եւ ընդ որդիսն Իսրայէլի խաւսեսցիս եւ ասասցես. Եւղ յաւծումն աւծութեան սրբոյ եղիցի ձեզ յազգս ձեր:

32․ Ի մարմին մարդոյ` ոչ աւծանիցի. եւ ըստ այդմ հանդերձանի ոչ առնիցէք ձեզ այդպիսի, զի սուրբ է, եւ ի սրբութիւն եղիցի ձեզ:

33․ Որոք առնիցէ այդպիսի. եւ որոք տացէ ի դմանէ այլազգւոյ, սատակեսցի ի ժողովրդենէ իւրմէ:

34․ Եւ ասէ Տէր ցՄովսէս. Առ դու քեզ խունկս անուշունս. ստաշխն, եւ եղունգն, եւ զքաղբանն զանոյշ, եւ զկնդրուկն զերեւելի. զի հասարակ առ հասարակ լինիցին:

35․ Եւ արասցես զայն խունկս եփեալս. գործ իւղագործաց հանդերձանի. գործ մաքուր ի սրբութիւն:

36․ Եւ աղայցես ի նոցանէ մանր. եւ դիցես ի նմանէ յանդիման վկայութեանցն ի խորանին վկայութեան. ուստի երեւեցայց քեզ անտի. զի ի սրբութիւն սրբութեանց եղիցի ձեզ խունկն այն զոր առնիցէք:

37․ Ըստ այնմ հանդերձանի մի առնիցէք ձեզ խունկս. զի սրբութիւն Տեառն եղիցի ձեզ:

38․ Այր ոք որ առնիցէ ըստ այսմ աւրինակի` առնուլ հոտ ի նմանէ, կորիցէ ի ժողովրդենէ իւրմէ: